Ռեժիսոր Ելենա Արշակյանը երեկ տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել շոու բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր՝ Անի Երանյանը, Խորեն Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարգիս և Մանո Գրիգորյանները, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Վահագն Գալստյանը, Վարդան Հովսեփյանը, Գևորգ Գրիգորյանը, Սարգիս Եղիազարյանը, Նաստասյա Գոլովկոն, Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանեիլյանը, Արմեն Հակոբյանը և այլք:
Դերասանուհի Անի Երանյանը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում, Հայաստան է ժամանել հատուկ Ելենայի տարեդարձին ներկա լինելու համար: Անին նաև երգել է Ելենայի համար: Սա նրանց մոտ ավանդույթ է դարձել, քանի որ Անին միշտ երգում է Ելենայի տարեդարձին: Ռեժիսորի տարեդարձին երգել են նաև դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Աշոտ Հակոբյանը:
Ռեժիսորի տարեդարձի խնջույքը լի է եղել անակնկալներով: «Պատվից առավել» հեռուստասերիալում Մուրադի դերակատար Գևորգ Գրիգորյանն էլ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Սուսաննային: