Իսպանացի գիտնականներն ընդհանրացրել են 14 գիտական հետազոտությունների արդյունքները և պարզել, որ կաթի և կաթնամթերքի ճիշտ գործածումն օգնում է կանխելու որոշ խրոնիկական հիվանդություններ, ավելի ամուր է դարձում երեխաների ոսկորները, իսկ տարեցների մկաններն օգնում է չզառամելու: Աշխատանքը կատարվել է շատ երկրներում կաթնամթերքի գործածման նվազման ֆոնին, քանի որ դրա օգտակարությունն սկսել է կասկածանքի ենթարկվել, հաղորդվում է Medicalxpress պորտալում:
Կաթը և կաթամթեքը պարունակում են սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, սելեն, վիտամին A, ռիբոֆլավին, վիտամին B12: Հոդվածում նշված է, որ հղիության ժամանակ կաթի չափավոր գործածության դեպքում մանկիկները ծնվում են ավելի մեծ քաշով և ավելի երկար ոսկորներով, որոնց մեջ ավելի շատ հանքային նյութեր են պարունակվում: Իսկ եթե կաթը և կաթնամթերքը սննդաբաժնում ներառում են տարեց մարդիկ, նրանց մոտ ավելի քիչ շանսեր են լինում տառապելու մկանային զանգվածի դեգեներատիվ կորուստով (սարկոպենիայով):
Ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքի գործածումը չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը և նույնիսկ կարող է ունենալ ոչ մեծ պաշտպանական ազդեցություն: Սննդաբաժնում չափավոր քանակներով կաթնամթերքի ներառումը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցեղով և միզապարկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը և կարող Է կապած լինել երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: