Եթե ցանկանում եք նիհարել և/կամ պահպանել ձեռք բերած արդյունքը, անհրաժեշտ է պարզապես կանոնավոր մարզվել, բայց դա անել միևնույն ժամին: Այս մասին հայտնում են The Miriam Hospital-ի մասնագետները:
The Daily Mail-ը փոխանցում է, որ խորհուրդ է տրվում մարզվել ճիշտ միևնույն ժամին: Ժամանակի ընթացքում նման պրակտիկան սովորություն կդառնա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միևնույն ժամին պարբերական մարզումները երկարաժամկետ հեռանկարում ավելի արդյունավետ են, քան քաոսային մարզումները: Ընդ որում՝ մարզումների անցկացման ժամանակը դերակատարում չունի՝ դա կարող է լինել առավոտյան, ցերեկը կամ երեկոյան:
Փորձագետները պարզել են, որ կանոնավոր մարզումների ժամանակացույցը կապված է մեծ ակտիվության հետ. մարդիկ մարզվել են շաբաթական միջինը 4,8 օր և 350 րոպե: Նրանց շրջանում, ովքեր մարզադահլիճ հաճախել են ոչ կանոնավոր (տարբեր ժամերի), ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 4,4 օր և 285 րոպե:
Գիտնականների խոսքով՝ քաշը պահպանելու համար պահանջվում է շաբաթական մարզումներին հատկացնել նվազագույնը 250 րոպե: