Բացի այն, որ սխտորը շատ օգտակար է, նաև շատ հեշտ է աճեցնել տան պայմաններում: Այդպիսով դուք նաև գումար կխնայեք: Ի՞նչ է պահանջվում աճեցնելու համար.
- Մեկ գլուխ սխտոր
- Հող
- Տարա
Ցուցումներ
Տան պայմաններում սխտոր աճեցնելու համար ձեզանից պահանջվում է մեկ գլուխ սխտոր: Մեծ տարայի մեջ լցրեք հողը: Սխտորի պճեղներն առանձնացրեք և ուղղահայաց տնկեք հողի մեջ՝ մեկ մատնաչափ խորությամբ: Տարան դրեք արևի ուղիղ ճառագայթների տակ: Ինչպես մյուս բույսերը, սխտորը նույնպես պետք է ջրել այն ժամանակ, երբ հողը չորանում է: Կտրեք կանաչ ծիլերը, երբ դրանք հասնում են 3-4 մատնաչափի՝ թողնելով մեկ մատնաչափ, որպեսզի այն նորից աճի: Կգա մի պահ, երբ ծիլերը այլևս չեն աճի: Երբ դրանք շագանակագույն դառնան և չորանան, հանեք տնկած սխտորի պճեղը և կստանաք ամբողջական սխտոր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը