Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները կարող են բարդ լինել, քանի որ Ձկները չափազանց զգացմունքային են: Նրանք հակված են խորը մտքերի, սովոր չեն թաքցնել իրենց զգացմունքները: Կարող է թվալ, թե կին Ձկներն ամաչկոտ են, բայց նրանք հետևում են ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջ: Հենց զգացմունքայնությունն է Ձկներին իդեալական զուգընկեր դարձնում:
Ձկները միշտ հաշվի կնստեն ձեր զգացմունքների հետ և երբեք չեն առաջնորդվի չար նպատակներով: Ձկները հավատարիմ են, կարող եք կասկած անգամ չունենալ, որ միակն եք նրա համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ամեն ինչի հանուն նրանց, ում սիրում են: Կարողանում են հրաշալի նվերներ ընտրել: Ձկներն իրենց երջանիկ են զգում, երբ տեսնում են, որ մյուսները ևս երջանիկ են:
Աղեղնավոր: Կին Աղեղնավորներն անշահախնդիր են: Սեփական խնդիրները լուծելուց առաջ միշտ ձգտում են օգնել մյուսներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դիմացինին չեն քննադատի թերությունների պատճառով, բայց նաև անչափ խիստ են իրենց հանդեպ: Կին Աղեղնավորները միշտ աջակցում են զուգընկերոջը, փորձում թաքցնել իրենց թերությունները և ձգտում չճնշվել:
Աղեղնավորներն ուժեղ զուգընկեր են, մոտիվացված ու նպատակասլաց, զուգընկերոջը դրդում են զարգանալ: Նրանք պատրաստ են ձեզ նվիրել իրենց սիրտը, պայքարել հանուն ձեզ, լինել ձեր կողքին: Աղեղնավորին սիրելու դեպքում սիրո մասին ձեր պատկերացումներն ամբողջությամբ կփոխվեն:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում կարող են ամաչկոտ և փակ թվալ, սակայն նրանց ճանաչելուց հետո կարող եք բացահայտել նոր հատկություններ: Կին Այծեղջյուրները սովոր են շատ աշխատել, երբեք կանգ չեն առնում նրա վրա, ինչի հասել են: Այս կանայք ցանկանում են իրենց կողքին հուսալի տղամարդու տեսնել:
Կարողանում են հեշտությամբ ճանաչել մարդկանց, կարող են չափազանց կամակոր լինել, բայց նաև կարող են ընդունել իրենց սխալները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտպանում են զուգընկերոջը, հոգ տանում նրա մասին: Այծեղջյուրներն անհույս ռոմանտիկ են:
Նյութը cluber.co.ua-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը