- Ես ոչինչ չեմ խրախուսում ու չեմ դատապարտում։ Ես մինչև կոկորդս խրված եմ գործերի մեջ, ինձ իմ կեղտն էլ է բավարար։ Եթե ես կարողանամ աշխարհի վրայից իմ մի փոքրիկ կեղտի բիծը մաքրել, աշխարհի համար դա բավական է։ Փրկիր ինքդ քեզ, ու էլ ոչ մի բանի հետ գործ չունես։
- Սերը զգացմունք չէ, այն բարեգործ է։ Դա բարու այն քանակությունն է, որը մենք անում ենք՝ չնայելով, թե փոխարենն ինչ ենք ստանում։ Երբ դու բարի գործ հենց այնպես ես անում։
- Ցանկացած, ցանկացած բան, որ անցնում է սիրո կողքով, անցնում է Աստծո կողքով, իսկ Աստծո կողքով անցածն անցած է առհասարակ։
- Ինչ-որ մեկի համար ինչ-որ լավ բան արա, ձրի, անվարձահատույց, բայց արա ամեն օր։ Կտեսնես, թե սիրտդ ինչպես կսկսի նորովի ապրել։ Չէ՞ որ կարելի է ապրել բացարձակապես այլ կերպ, ինչպես մետրոյի շարժասանդուղքի վրա։ Այն ներքև է իջնում, այնինչ պետք է վեր գնալ, բոլորը ներքև են իջնում, և միայն դու ես վեր գնում։ Այլ ճանապարհ չկա, պետք է գնալ լույսին ընդառաջ։
- Չի կարելի ներկան փոխարինել հմտորեն ձևակերպած ինչ-որ մտքով։
- Մարդու մասին խոսելիս միշտ պետք է գործածես գերադրական աստիճան, նրան իր արժանիքներից ու վաստակից վեր դասես։ Միայն այդ ժամանակ մարդը կձգտի բարձրանալ ու հասնել այն աստիճանին, այն շեմին, որ դու ես նրա համար սահմանել։
- Եթե դու հայտնվել ես ամենահատակին, ուրեմն իրականում դու շատ լավ դիրքում ես։ Դու այլևս գնալու տեղ չունես, բացի վեր բարձրանալուց։
- Ինքներդ ձեզ մեկ հարց տվեք. «Ինչո՞ւ եմ ես ապրում»։ Միայն իսկապես տվեք այդ հարցը։ Կարծում եմ, որ, եթե որևէ մեկին իմ ապրած օրվանից որևէ օգուտ չի եղել, ուրեմն օրս իզուր է անցել։
- Մեզ բոլորիս և ինձ՝ առաջին հերթին, պետք է սովորել կարողանալ ինքներս մեզ «ոչ» ասել։
- Հեշտ է ասել, դժվարն անելն է։ Դժվար է։ Բայց եթե շատ ջանաս, հասկանաս, որ ապրելու այլ եղանակ պարզապես չունես, կստացվի։
- Քեզ նեղացնողին չներելը նույնն է, թե ինչ-որ իրի վրա բարկանաս, որին բախվել ես։ Մեղավորը միշտ դու ես, բայց երբեմն այնքան ցավոտ է լինում, որ ոտքով խփում ես այդ իրին կամ այն նետում գետնին։ Եվ ի՞նչ։ Միայն ձեռքդ ես վնասում այդպիսով կամ, միգուցե, ճակատդ։ Նեղվածության զգացողությունը դժոխային վիճակ է։ Ոչ մի տեղ հանգիստ չունես։
- Կարևոր է, թե մենք ինչպես կմեռնենք։ Մի բան է՝ մեռնել ճշմարտության համար, բոլորովին այլ բան, եթե մեռնում ես օղու չարաշահումից։
- Կյանքը երբեմն խփում է, բայց այդ հարվածները դեղ են։
- Սովորեք պարտվել ու չղջալ դրա համար։
- Մենք պետք է իմանանք, որ բոլոր վատ մտքերը մերը չեն, սատանայից են գալիս։ Մեր մտքերը լավն են։ Նշանակում է, պետք է ինքներս մեզ սիրենք, բայց մեզ՝ նախապես մտածված, իսկ ամեն մոլորեցնող ու ժլատ բան իմը չեն։ Եվ ավելի հեշտ է դառնում։ Ամեն օտար բան սկսում ես հեռու վանել։
- Իմ կարծիքով՝ սուրբը մեղսավորից տարբերվում է նրանով, որ սովորել է սիրել։
- Եթե մենք 9100 քայլ ենք կատարել՝ Աստծուց հեռանալու, և միայն մեկ քայլ՝ Աստծո ուղղությամբ, ապա մենք շարժվում ենք։
- Չի կարելի լինել վատ մարդ ու լավ գրող։
- Առանց սիրո մարդը մեռնում է կենդանի։ Կենդանի դիակ։ Քայլում է, իր գործերն է անում, իր պարտքն է կատարում, բայց խեղդվում է։
- Եթե մենք աղտեղություն ենք տեսնում, նշանակում է՝ այն մեր մեջ է։ Նմանը նմանին է գտնում։ Մարդկանց մի մեղադրեք, ինքներդ ձեզ նայեք։
- Եթե բարի գործ ես անում ու այդ մասին մարդկանց ես պատմում, ապա բարին դառնում է չկատարվող։
- Հանցագործ աշխարհին պատկանող մարդիկ իզուր չեն ասում. «Դագաղի մեջ գրպաններ չկան։ Ինչ հավաքել ես հոգումդ, դրանցով էլ այնտեղ կպառկես»։ Մարդկային կյանքը շողի է նման։ Մարդն ունի սկիզբ ու չունի վերջ։ Հասկանում եք, չէ՞, թե որքան հետաքրքիր է։
- Ապրելը շատ բարդ է։ Կյանքում շատ է միայնությունն ու քիչ՝ սերը, շատ են երկար ու բարդ այն ժամերը, երբ ոչ ոք չկա, ընդհանրապես, ոչ ոք պետք չէ։ Ավելի վատ է, երբ ընկերախմբում ես։ Կամ առանց լռելու խոսում ես, կամ լռում ու բոլորին ատում ես։
- Պետք է աշխատել, ու բոլորովին կարիք չկա նվնվալու։ Կյանքը ծովափ չէ, և ընդհանրապես մենք բոլորս շուտով արագ մեռնելու ենք։ Եվ այնտեղ բոլորը կստանան իրենցը, ով, ինչ, որքան է հասցրել անել, և այդ պատճառով էլ, ինչպես ասում են, շտապեք բարիք գործել։ Դա իսկապես այդպես է…
- Չարն էություն չունի։ Դա նույն է, որ սև արկղը ներկես, փակես ու տանես լուսավոր մի վայր, բացես այն, ու այնտեղ լույս լինի։ Խավարը չի ոչնչացնում լույսը։ Խավարը լույսի բացակայությունն է։ Ի սկզբանե ամեն ինչ սիրով ու բարիքով է ստեղծված: Միայն թե մենք աշխարհ մտցրինք չարը՝ մեր նյարդայնությամբ, մեր անհասկացվածությամբ, մեր դատապարտելով։ Միայն մենք ենք թևեր տալիս չարին։
- Նստիր ու բանաստեղծություն գրիր, եթե դու պոետ ես։ Նստիր ու լավ հոդված գրիր, եթե լրագրող ես։ Գտիր լավը, ազնիվը, մաքուրը, որ այս սարսափի մեջ կարողանաս լույսի մի շող ներարկել։
- Միշտ կարելի է…
- Աշխատավայրում բոլորը դետալնե՞ր են գողանում։ Այսօր գոնե դու մի գողացիր։
- Շարժումը հերոսություն է…Ամենուր, միշտ, անընդհատ…
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը