Որոշ մթերքներ վնասակար են ոչ միայն մեր օրգանիզմի, այլև արտաքինի համար: Այդպիսի մթերքների թոփում են հայտնվել մարգարինը, աղը, շաքարը, հացը և ալկոհոլը:
Մարգարին
Ժամանակակից աշխարհում մարգարինն ամենավնասակար մթերքներից մեկն է: Դրա մեջ պարունակվում են տրանսճարպեր, որոնք մեծացնում են մեծ թվով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Մարգարինը նաև ազդում է օրգանիզմում ջրային հավասարակշռության մակարդակի վրա, որի խախտումը կապված է վաղ կնճիռների հայտնվելու հետ:
Ալկոհոլ
Դանիայից գիտնականները պարզել են, որ հաճախակի ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի վաղ են ծերանում, քան չխմողները: Մասնավորապես՝ նրանց մոտ ավելի վաղ են առաջանում ծերացման այնպիսի «ախտանշաններ», ինչպես ականջաբլթակների կախվելը, աչքերի տակ սև շրջանակները, մաշկի դեղնա-նարնջագույն երանգը և մազերի կորուստը:
Շաքար
Շաքարի չարաշահումը վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի, սրտի և ուղեղի համար, այն մեծացնում է դիաբետի, ճարպակալման և կարիեսի զարգացման հավանականությունը: Շաքարը վտանգավոր է նաև մաշկի համար. կարծիք կա, որ դրա ավելցուկը խոչընդոտում է կոլագենի և էլաստինի արտադրմանը. նյութեր, որոնք անհրաժեշտ են մաշկի առաձգականության և գեղեցկության պահպանման համար:
Աղ
Սննդակարգում աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմում ջրի զսպմանը, ինչը մեծացնում է ներքին օրգանների ծանրաբեռնվածությունը, առաջացնում է այտուցվածություն և հոգնածություն. այս ամենը նաև համարվում են ծերացման արագացման գործոններ:
Սպիտակ ալյուրից արտադրանք
Սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքը, այդ թվում՝ սպիտակ հացը և մակարոնեղենը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեն և արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնում են: Շաքարի ավելցուկի հետ կապված վտանգների մասին վերևում արդեն նշվեց՝ այն իսկապես նպաստում է ծերացման արագացմանը: