«Մալեֆիսենտ. Չարիքի տիրուհի»/ «Maleficent: Mistress of Evil» ֆիլմը Disney-ի հերթական ֆենթեզի ֆիլմն է: Այստեղ դեպքերը տեղի են ունենում «Մալեֆիսենտ 1»-ի դեպքերից մի քանի տարի անց: Ֆիլմը շարունակելու է մեզ համար բացահայտել հայտնի չար փերու և շուտով թագուհի դարձող Ավրորայի բարդ հարաբերությունները:
Իրենց դերերին են վերադառնում Անջելինա Ջոլին, Էլլ Ֆենինգը և Սեմ Ռայլին: Ֆիլմի ռեժիսորն է Հուաքիմ Ռոնինգը:
«Մալեֆիսենտ. Չարիքի տիրուհի»/ «Maleficent: Mistress of Evil» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2019թ.-ի հոկտեմբերի 18-ին: