Բրաունի համալսարանին առընթեր Ուորեն Ալբերտի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, թե առողջ քաշ պահպանելու համար երբ արժի մարզվել:
Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել ֆիզիկապես ակտիվ 375 մեծահասակների շրջանում, որոնք նախկինում ազատվել են ավելորդ կիլոգրամներից: Հաջողվել է պարզել հետաքրքիր օրինաչափություն. կամավորների 68 տոկոսը, որոնց հաջողվել է պահպանել անհրաժեշտ քաշը, մարզվել են միևնույն ժամին: Հենց նրանց է հաջողվել լավ ֆիզիկական վիճակ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե օրվա որ ժամն են հատկացրել մարզումներին
Եվս մեկ առանձնահատկություն է այն, որ նման՝ «ըստ խիստ ծրագրի» ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի ինտենսիվ է եղել, ինչը նույնպես ազդել է վերջնական արդյունքի վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում: