Վերջին 50 տարվա ընթացքում կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել
Advertisement 1000 x 90

Վերջին 50 տարվա ընթացքում կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել

Վերջին 50 տարվա ընթացքում 16-30 տարեկան կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել: Նման տվյալներ է հրապարակել Psychology & Sexuality ամսագիրը Գերմանիայի Գրայբուրգի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքներով: Այդպիսով, տղամարդիկ և կանայք էրիոտիկ երազներ են տեսնում հավասարաչափ:

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 16-92 տարեկան 2907 մարդկանց շրջանում: Տղամարդկանց և կանանց 18%-ն էրոտիկ բնույթի երազներ է տեսնում, որոնցում առկա են ֆլիրտ և համբույրներ:

16-30 տարեկան անձնաց շրջանում նման բնույթի երազներ են տեսել տղամարդկանց 25%-ն ու կանանց 22%-ը: Հատկանշական է, որ նման երազներ են տեսնում հաճախ սպորտի կամ քաղաքականության մասին երազներում:

Վերջին տասնամյակներին էրոտիկ երազներ տեսնող կանանց թվի աճը գիտնականները բացատրում են ֆեմինիստուհիների ակտիվությամբ:

med.news.am