Կոսմետիկայի հայտնի ապրանքանիշի երկրպագուները շոկի մեջ են տոնային կրեմի էրոտիկ գովազդից. style.news.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոսմետիկայի հայտնի ապրանքանիշի երկրպագուները շոկի մեջ են տոնային կրեմի էրոտիկ գովազդից. style.news.am

Կոսմետիկայի ավստրալական Benefit հայտնի ապրանքանիշը զարմացրել է երկրպագուներին։ Ընկերությունը մուլտիպլիկացիոն գովազդային հոլովակ է ստեղծել, որում տոնային կրեմի սրվակը սեռական հարաբերություն է ունենում սպոնժի հետ, հայտնում է The Sun-ը։

30 վայրկյան տեւողությամբ հովոլակում, որը հայտնվել է Instagram-ում, կոսմետիկ միջոցները համբուրվում են, ապա նետվում ծածկոցի տակ։ Ավարտին սրվակը ժպտում է ու կրեմ ցողում տեսախցիկի վրա։

Անպատշաճ գովազդը սարսափեցրել է հետևորդներին։ «Սա պարզապես զզվելի է, ամաչեք, Benefit։ Դուք կոսմետիկա եք գովազդում», «Ձեզ մոտ տարօրինակ մարկետինգ է։ Ինչո՞ւ է հարկավոր սեքսուալացնել կոսմետիկ միջոցները», «Թեև սա ծիծաղեցրել է ինձ, Benefit-ը պետք է հիշի, որ իր երկրպագուների շարքում դեռահասներ կան»,- գրել են զայրացած երկրպագուները։

style.news.am