Մենք սովորել ենք Կենդանակերպի Այծեղջյուր նշանի ստանդարտ բնութագրությունը, բայց քչերը գիտեն, որ մարդիկ, ովքեր ծնվել են Այծեղջյուրի համաստեղության ներքո, ունեն բնավորության 10 լավ թաքցրած յուրահատկություններ:
10 փաստեր Այծեղջյուրի մասին
Իրականում Այծեղջյուրի համառությունը խիստ չափազանցված է: Եթե նրանց անհերքելի փաստեր ներկայացնեք, ապա Այծեղջյուրը միանգամայն կարող է փոխել իր կարծիքը և ընդունել սխալը:
Քչերը գիտեն, որ Այծեղջյուրի անհողդողդ հանգստության տակ թաքնված է շատ խոցելի մարդ: Այծեղջյուրը կարող է հոգու մի անկյունում տարիներով կրել իր հասցեին ասված վիրավորական խոսքը: Սակայն Այծեղջյուրները երբեք վրեժ չեն լուծում:
Այծեղջյուրները շատ են սիրում տարատեսակ փորձարկումներ: Տղամարդիկ միշտ փոփոխություն են մտցնում իրենց կենսակերպում և սնունդի մեջ, իսկ կանայք՝ արտաքին տեսքում:
Այծեղջյուրները շատ ուժեղ ինտուիցիա ունեն: Լսել նրանց խորհուրդները միշտ լավ միտք է: Նրանք լավ հարաբերությունների մեջ են 6-րդ զգայարանի հետ և հաճախ կարողանում են կանխագուշակել ապագան:
Այծեղջյուրներն ընկեր ընտրում են մեկ անգամ և ամբողջ կյանքի համար: Ընկերությունն Այծեղջյուրների հետ հաճախ շատ բարդ է դառնում: Այս նշանի ներկայացուցիչները շատ պահանջկոտ են: Սակայն ընկերության մեջ Այծեղջյուրները անհավանական հավատարիմ են, ազնիվ և միշտ պատրաստ են հասնել օգնության:
Այծեղջյուրների գրեթե 60 տոկոսը, որպես կանոն, ունեն մաշկային հիվանդություններ:
Այծեղջյուրները միշտ հաղթահարում են ծուլությունը: Այս նշանի ներկայացուցիչները շատ համառ են աշխատանքում, հաճախ չեն կարողանում հանգստանալ և մոռանում են քնի և կերակուրի մասին: Սակայն քչերը գիտեն, որ երբեմն Այծեղջյուրին ձանձրացնում է յուրաքանչյուր, նույնիսկ ամենասիրելի գործը, և միայն ի ծնե պատասխանատվության զգացողությունը կարող է ստիպել ուժ գտնել և հաղթահարել ծուլությունը:
Այծեղջյուրները մոլի են ամեն ինչում: Ոչ բավարար ինքնակարգապահության դեպքում նրանք կարող են մինչև վերջին լուման տանուլ տալ խաղատանը:
Այծեղջյուրներն ընդունակ են հասկանալ յուրաքանչյուր մարդու: Նրանք ընդունակ են մեկ րոպեում մտնել զրուցակցի էության մեջ և հասկանալ՝ լա՞վ, թե՞ վատ մարդ է կանգնած իրենց առջև:
Այծեղջյուրը սիրում են դժվարություններ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը