Որքա՞ն հաճախ պետք է լվանալ ներքնաշորերը. բրիտանացի փորձագետները տեղեկացրել են իրենց կարծիքի մասին
Advertisement 1000 x 90

Որքա՞ն հաճախ պետք է լվանալ ներքնաշորերը. բրիտանացի փորձագետները տեղեկացրել են իրենց կարծիքի մասին

Որքա՞ն հաճախ պետք է լվալ ներքնաշորերը։ Այս մասին կարելի է լսել տարբեր կարծիքներ. մեկն ասում է՝ ամեն օր, մյուսը՝ ավելի հազվադեպ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, վարտիքներն, այնուամենայնիվ, պետք է լվանալ ամեն օր, քանի որ դրանք մշտական շփման մեջ են աճուկի շրջանի հետ, որտեղ կարող են կուտակվել ստաֆիլոկոկային մանրէներ։

«Օրգանիզմում ապրող մանրէները ինքնին անվնաս են, բայց մաշկի վնասվածքների պատճառով կարող են առաջ բերել ստաֆիլոկոկային վարակ, որի դեպքում մաշկը կարող է ծածկվել ֆուրունկուլներով»,- ասել է Դը Մոնթֆորթի համալսարանի միկրոկենսաբան, դոկտոր Քեթի Լեյարդը։

Դոկտոր Լեյարդը նշել է, որ  դեպքերի մեծամասնությունում վարտիքները կարելի է լվանալ 40 աստիճան ջրում, բայց արժե հիշել, որ գոյություն ունեն միկրոօրգանիզմներ, որոնք կարող են գոյատևել 40 աստիճանանոց լվացքի դեպքում։

«Եթե դուք աշխատում եք հիվանդանոցում, մանկապարտեզում կամ անասնաբուժական կլինիկայում, որտեղ խնամում եք հիվանդ մարդկանց, երեխաների կամ կենդանիների, ես խորհուրդ կտայի լվանալ հագուստը 60 աստիճան ջրով»,- նշել է մասնագետը։

Կրծկալը մասնագետը նույնպես խորհուրդ է տալիս փոխել ամեն օր. բանն այն է, որ թևատակերի փոսիկներում քրտնքի կուտակման պատճառով նույնպես կարող է բազմանալ ոսկեգույն ստաֆիլոկոկը, որը պոտենցիալ վտանգավոր մանրէ է։

Միևնույն ժամանակ, մի ուրիշ մասնագետ՝ դոկտոր Լիզա Աքերլին, նշել է, որ գոյություն չունի կրծկալը լվանալու որևէ կանոն։ Ամենօրյա լվացքը անձնական հիգիենայի խնդիր է։ Մասնագետը խորհուրդ է տալիս ներքնաշորերի լվացքը համակցել եղանակի և նրա հետ, թե ինչքան եք քրտնում. եթե շոգ է և առատ քրտնում եք, սպիտակեղենը խորհուրդ է տրվում լվանալ հաճախ։

med.news.am