Գիտնականները տավարի մսի մեջ վտանգավոր մանրէներ են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները տավարի մսի մեջ վտանգավոր մանրէներ են գտել

Իսպանացի գիտնականները Barcelona Institute for Global Health-ից տավարի մսի մեջ ացինետոբակտեր (Acinetobacter) մանրէներ են գտել, որոնք սովորաբար բազմանում են հիվանդանոցներում։ Այս մասին տեղեկացվում է International Journal of Food Microbiology գիտական ամսագրում։

Գիտնականներն ընդգծում են, որ հում միսը (տավարի) «կարող է լինել պաթոգեն մանրէների պահեստարան»։ Հում մսից այդ մանրէները կարող են անցնել սննդամթերքների մեջ և հանգեցնել վարակների։

Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են մանրէները, որոնք հայտնաբերվել են թռչնամսի, խոզի մսի և տավարի մսի նմուշներում, որոնք կամայական գնվել են Լիմայի շուկաներում և ուղարկվել հետազոտության։ Արդյունքում՝ մասնագետները համոզվել են, որ տավարի մսի մեջ կարող են լինել մանրէներ, որոնք սովորաբար հայտնաբերվում են հիվանդանոցային ստացիոնարներում։

Միևնույն ժամանակ, նշում են գիտնականները, տավարի մսի մեջ հայտնաբերված Acinetobacter մանրէները հիվանդանոցներում ընկալվում են որպես իրական սպառնալիք պացիենտների առողջության համար, քանի որ դրանք, ինչպես և այլ մանրէներ, սկսում են կայունություն ձեռք բերել հակամիկրոբային շատ դեղամիջոցների և վարակազերծիչ նյութերի հանդեպ։

«Acinetobacter ACB մանրէների առաջացումը մսի նմուշներում անհանգստություն է առաջացնում։ Թեև դրանց ընդհանուր տարածվածությունը ցածր էր, ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հում միսը կարող է պաթոգենների փոխանցող հանդիսանալ մարդկանց համար»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ Իգնասի Ռոկան։

med.news.am