Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սենսացիոն գտածո. Հռոմում հնագետները պեղել են Անահիտ աստվածուհու «ազգականին». armeniasputnik.am

Հռոմի կենտրոնում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերված նոր գտածոն զարմացրել է հնագետներին։ Այս մասին հայտնում է իտալական ANSA տեղեկատվական գործակալությունը։ Հռոմի հնագիտական գերատեսչությունը (մշակութային օբյեկտների կապիտոլական վարչություն) պեղումներն իրականացրել է Տրայանոսի հրապարակից և հայտնի սյունից քիչ հեռու։

Հռոմում հայտնաբերված Անահիտ աստվածուհու արձանը

Հնագետներն այստեղ գտել են Կայսրության ժամանակաշրջանի սպիտակ մարմարե արձանի գլուխ։ Որ դարով է այն թվագրվում, դեռ չեն պարզել։ Նրանց այլ բան է զարմացրել. արձանի գլուխը պահպանվել է գրեթե իդեալական վիճակում (դրանում կարելի է համոզվել` դիտելով հղման լուսանկարները)։

Ըստ հնագետների` արտաքին հատկանիշներից դատելով` արձանը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել աստվածուհու։ Թե կոնկրետ որ աստվածուհուն, դեռ չեն հասցրել ճշտել։ Սակայն արտաքնապես «հռոմեացին» շատ է նման իր «քույր» Անահիտին։

Անահիտը Հայոց դիցարանի գլխավոր աստվածուհիներից է, Արամազդի դուստրը, պտղաբերության և ծննդաբերության հովանավորը։ Նրա պաշտամունքի մասին հիշատակում է հույն աշխարհագրագետ Ստրաբոնը` նշելով, որ հայերը պաշտում են նույն աստվածներին, ինչ պարսիկները։ Հայկական թագավորությունում Անահիտի պաշտամունքը եղել է նաև մեր թվարկությունում` Արշակունիների դինաստիայի օրոք (որոնք իրանական ծագում ունեին)։

Տարբեր ժամանակներում հայտնաբերված որոշ քանդակներ, որոնք պատկերում են Անահիտին, արված են հելլենիզմի ոճով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կերտել են հույն վարպետները կամ նրանց աշակերտները։

armeniasputnik.am