Անսպասելի հանձնարարական. Ինչու է անհրաժեշտ սննդակարգի կալորիականությունը օրական 300 կկալ-ով նվազեցնել
Advertisement 1000 x 90

Անսպասելի հանձնարարական. Ինչու է անհրաժեշտ սննդակարգի կալորիականությունը օրական 300 կկալ-ով նվազեցնել

Օրվա ընթացքում գործածվող կալորիաների քանակության նվազեցումը մոտ 300-ով զգալիորեն բարելավում է սրտի վիճակը և նվազեցնում արյունատար համակարգի հիվանդությունների զարգացման ու դրանց հետևանքով մահվան հավանականությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտությանը մասնակցել է մինչև 50 տարեկան 218 առողջ մեծահասակ: Կամավորները մեկ ամս սնվել են օրական 3 անգամ, ինչը թույլ է տվել կալորիաների քանակությունը մեկ քառորդով կրճատել: Ընդ որում՝ նրանք հնարավորություն ունեին ընտրել սնվելու 6 ծրագրերից մեկը՝ ելնելով մշակութային նախապատվություններից և պահանջմունքներից:

Մասնակիցներն այնուհետև պետք է սնվելու այս ռեժիմին հետևեին 2 տարի: Նրանց հաջողվել է կալորիաների գործածման նվազմանը հասնել միջինը 12 տոկոսով:

Արդյունքները ցույց են տվել, որ այս սննդակարգի շնորհիվ կամավորները ազատվել են քաշի մոտ 10 տոկոսից, ընդ որում՝ մեծ մասը բաժին է ընկել ճարպային հյուսվածքին: Դրանից բացի, նվազել է կամավորների բիոմարկերների թիվը՝ կապված մետաբոլիկ հիվանդությունների և քրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ, որոնք կարող են նպաստել այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են քաղցկեղը և սիրտ-անոթային հիվանդությունները: Ավելին՝ այս բորբոքային պրոցեսները նաև նպաստել են կոգնիտիվ ֆունկցիաների նվազմանը:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք առողջ քաշ ունեն կամ ավելորդ 2  կիլոգրամ, կարող են նորմալացնել խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը և այլ ցուցանիշներ, եթե սննդակարգի կալորիականությունը կրճատեն օրական թեկուզ 300 կկալ-ով:

 med.news.am