Ինչու՞ լողափին չի կարելի ալկոհոլ խմել
Advertisement 1000 x 90

Ինչու՞ լողափին չի կարելի ալկոհոլ խմել

Լողափին ալկոհոլային ըմպելիքներ խմելը շատ վատ գաղափար է: Այս մասին պնդում են մասնագետները. պարզվում է, եթե մարդը ակոհոլ է օգտագործել և հայտնվել  է արևի տակ, նրա մոտ մելանոմայի  (մաշկի քաղցկեղ) զարգացման վտանգը բարձրանում է:

Մի կողմից, ալկոհոլի պատճառով մարդիկ սովորաբար իրենց ավելի անզգույշ են պահում և մոռանում են պաշտպանության մասին(արևապաշտպան միջոցներ չեն օգտագործում, քնում են արևի ուղիղ ճառագայթների տակ): Մյուս կողմից ալկոհոլը կճրատում է արևի տակ անցկացնելու անվտանգ ժամանակը. այրվածքը սովորականից ավելի արագ է հայտնվում, պնդում է բժիշկ Ահարոն Ուայթը՝ National Institute on Alcohol Abuse and Alcoholism-ի ավագ գիտական խորհրդատուն:

Հետաքրքիր հետազոտության  ընթացքում մասնագետները չափել են կամավորների օրգանիզմում կարոտինոիդների կոնցենտրացիան:

Կարոտինոիդները դեղին, նարնջագույն  և կարմիր պիգմենտներ են, որոնք արտադրվում են բույսերի կողմից և որոնք մրգերի և բանջարեղենի միջոցով, հայտնվելով մեր օրգանիզմում, հակաօքսիդանտ ազդեցություն են թողնում՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն  ճառագայթների ազդեցության հետևանքով առաջացող վնասվածքներից: Պարզվել է, որ ալկոհոլ խմելուց հետո կարոտինոիդների մակարդակը նվազում է:

Ավելի վաղ արդեն ապացուցվել էր, որ  կանոնավոր ալկոհոլ օգտագործողների մոտ նվազեցված է բետա կարոտինի կոնցենտրացիան: Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլը շղթայական ռեակցիա է առաջացնում, որն արդյունքում մաշկն ավելի զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն  ճառագայթների նկատմամբ: Սակայն մասնագետներին դեռ հայտնի չէ այդ գործընթացի կոնկրետ մեխանիզմը:

med.news.am