Ի՞նչ խնդրի մասին կարող է մատնանշել լեզվի քորը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ խնդրի մասին կարող է մատնանշել լեզվի քորը

В12 վիտամինի պակասը կարող է դրսևորվել ամենաանսպասելի ախտանշաններով, այդ թվում՝ լեզվի վիճակի փոփոխությամբ։ В12 վիտամինի պակասի ժամանակ լեզուն երբեմն սկսում է քորվել, մրմռալ (ծայրը կամ եզրերը)։ Իսկ երբեմն էլ քորի փոխարեն նկատվում են ցավեր։

Ինչպես տեղեկացնում է The Daily Express-ը, այդ վիտամինը կարևոր է արյան կարմիր բջիջների արտադրման և նյարդային համակարգի առողջության պահպանման համար։

В12 վիտամինը հիմնականում պարունակվում է մսամթերքներում, դրա համար էլ դրա դեֆիցիտի վտանգը բարձր է բուսակերների և վեգանների մոտ, քանի որ В12 վիտամին շատ կա կենդանական ծագմամբ մթերքների մեջ։ Վիտամինի պակաս նկատվում է նաև պերնիցիոզ անեմիայի ժամանակ։

Եթե В12 վիտամինի պակասը չվերականգնվի, հնարավոր են լուրջ շեղումներ, որոնք կվերաբերեն մարդու շարժունությանը, տեսողությանը և հիշողությանը, անպտղության և ստամոքսի քաղցկեղի առաջացմանը։ Ուստի, բժիշկները կոչ են անում անմիջապես լուծել այս հարցը։

В12 վիտամինի պակասի մյուս տարածված ախտանշաններն են՝ խիստ հոգնածությունը, շնչահեղձությունը, որն առաջ է գալիս անգամ թեթև ծանրաբեռնվածության դեպքում։ Բնորոշ են նաև հաճախասրտությունը, գլխացավերը, վատ ախորժակը, զգայուն, հիվանդոտ բերանի խոռոչը։

med.news.am