Լուիզա Ներսիսյանին հայ հանդիսատեսն ու հեռուստադիտողները տեսել են ինչպես հումորային, այնպես էլ դրամատիկ ժանրում, սակայն առաջինը գերակշռում է։ Դերասանուհին ներկայումս հանդես է գալիս Women’s club նախագծում՝ հաղորդավարուհու կարգավիճակում, բացման հատվածում նա ներգրավված է լինում հումորային դրվագներում։ Հանդիսատեսը Լուիզային շուտով կրկին կտեսնի հումորային ժանրում՝ «Բումերանգ» կատակերգության շրջանակներում։
Tert.am Life-ը նրա հետ զրուցել է հումորային ժանրում հանդես գալու և սեփական հումորների վրա ծիծաղել- չծիծաղելու մասին։ Դերասանուհու խոսքով՝ հումորային կերպերները կերտելիս ինքը երբեք չի մտածում ոչ տարբերվելու, ոչ էլ նմանվելու մասին։
«Առհասարակ, ստեղծագործող մարդն իր «ես»-ից մի մասնիկ դնում է նրա մեջ, ինչ անում է։ Երբ ինչ-որ բան անում ես սեփական «ես»-ից փախչելով, լինում է ամենամեծ ձախողումը ոչ միայն բեմում, կադրում, այլև կյանքում։ Իմ «ես»-ից հանում եմ այն գույները, որոնք պետք են տվյալ կերպարին և տալիս եմ հերոսուհուն։ Գուցե իմ մարմնավորած կերպարներն ունեցել են նախատիպեր, սակայն, դրանք անցկացնելով իմ «ես»-ի միջով, բոլորովին այլ լույսի ներքո եմ ներկայացնում»,- ասաց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am