«Իմ կյանքն իդեալական չէ»․ Քայլի Ջենների շոկային խոստովանությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ կյանքն իդեալական չէ»․ Քայլի Ջենների շոկային խոստովանությունը

Քայլի Ջենները մարմնի խնամքի Kylie Skin նոր հավաքածուի թողարկման առթիվ սեփական ինքնաթիռով ընկերուհիներին հրավիրել է շքեղ ճամփորդության։ Նրանք իրենց հանգիստն են վայելում Թերքս եւ Կայկոս կղզիներում։

Հանգստից նա բազմաթիվ վառ լուսանկարներ է հրապարակում իր Instagram-ում, որոնցում պատկերված է ընկերուհիների հետ, միայնակ, ցուցադրում է դիզայներական հագուստ, մերկանում է։ Լուսանկարներից մեկում Քայլին մեջքով կանգնած է տեսախցիկին, իսկ նրա ետեւում երեւում է արեւամուտը։

«Ես հպարտանում եմ ինձնով, իմ սրտով եւ իմ ուժով․․․ Այս ճանապարհին ես կորցրել եմ ընկերներ եւբեմն էլ ինձ եմ կորցնել։ Առաջին դաջվածքս եղել է «ողջամտություն» բառը, որպեսզի ամեն օր ինձ հիշեցնեմ, որ պետք է խնայեմ ինձ։ Տագնապի հետ պայքարել եմ, թե երիտասարդ, թե ավելի հասում տարիքում, իսկ երեխայի ծնունդից հետո զբաղվել եմ ներքին աճի եւ անկման հետ։ Զգում էի, որ ստիպված եմ կրկին ինձ ամբողջությամբ գտնել։ Ես մարդ եմ։ Իմ կյանքը կատարյալ չէ եւ այն ամենն, ինչ տեսնում եք այստեղ՝՝ սոցիալական կայքերում, միայն երեւացող մասն է։ Քնքուշ եղեք ձեր հանդեպ եւ առաջ գնացեք, բոլորս էլ ընդունակ ենք հզոր բաների, արժանի ենք սիրո»,- կադրին կից նշել է Ջենները:

style.news.am