
Հայիթիում մասսայաբար կտրում են անտառները, Դոմինիկանայում՝ ոչ։ Հայիթիում անտառների բացակայությունը բերել է կլիմայի փոփոխության, էրոզիայի, սողանքների ու գյուղատնտեսության սննկացման. Դոմինիկանայում նման խնդիր չկա:
Հայիթին մոտ 10 անգամ ավելի աղքատ է հարևանից ու 1 շնչին ՀՆԱ-ով ($868) զիջում է, օրինակ, Սուդանին: Դոմինիկյան հանրապետությունում 1 շնչին ՀՆԱ-ն ($7650) ավելի բարձր է, քան, օրինակ, նույն Սերբիայում։