- Կշեռք
Ահա նա՝ կանացի էտալոնի խորհրդանիշը, ում ուզում են նմանվել մնացած բոլոր կանայք։ Եթե նրանց հարցնես, թե ինչու, նրանք կասեն, որ Կշեռքները զարմանալի կերպով իրենց մեջ մարմնավորում են բոլոր այն որակները, որոնք հատուկ են հիանալի կանանց։ Եվ նույնիսկ բացասական գծերը Կշեռքները հաջողեցնում են արժանապատվորեն մատուցել։ Նրանք պարզապես ապրում ու վայելում են կյանքը։
- Կարիճ
Պատվավոր երկրորդ հորիզոնականը բաժին է հասնում Կարիճին՝ էտալոնային կնոջը։ Կարիճը համարվում է կիսաշրջազգեստով սատանա, և նրանք, ովքեր կխոցվեն նրա կանացիությամբ, բողոքելու տեղ չունեն։
- Առյուծ
Առաջին եռյակը եզրափակում են Առյուծ-կանայք։ Այս կանանցից, ովքեր համարում են, որ էտալոնային կանայք հենց իրենք ենք, միշտ էլ կարելի է կանացիության դասեր առնել։ Հիպոթետիկ մակարդակում։ Գործնականում Առյուծ կանայք չեն պատրաստվում իրենց համար մրցակցուհիներ ստեղծել։
- Ձկներ
Ձկները գրեթե էտալոնային կանայք են, տղամարդկային այս սրտակերները, ովքեր չեն ուզում ոչինչ որոշել, այլ միայն հերթական նոր զգեստն են ուզում։ Իրականում, իհարկե, Ձկներն ուզում են, որ բոլորն իրենց հանգիստ թողնեն ու իրենց բիրտ իրականությամբ չներխուժեն իրենց կատարյալ կանացի ներաշխարհի մեջ։
- Խեցգետին
Խեցգետիններն ուզում են դառնալ էտալոնային կանայք, բայց ամաչում են։ Կամ վախենում։ Կամ մտածում են, որ իրենց մոտ չի ստացվի։ Դրա համար էլ նրանք իրենց համար ընտրում են կանացի նախատիպ՝ Կին-Մայր օրինակ, և այն հասցնում են այնպիսի կատարելության, որը մատչելի չէ Կենդանակերպի մյուս նշանների համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը