8 վնասակար մթերքներ առողջ ապրելակերպի համար
Advertisement 1000 x 90

8 վնասակար մթերքներ առողջ ապրելակերպի համար

Արագ նախաճաշերը, մրգային յոգուրտները և արագ սննդի կետերից գնված աղցանները ավելի լավ է բացառել առողջ սննդակարգից:

Հավելումներով յոգուրտներ

Մրգային յոգուրտները, որոնք շատերն ամեն օր ընդունում են, օգտակար չեն: Սովորաբար, դրանք պարունակում են շաքար, արհեստական հավելումներ և համեմունքների տեսականի: Հետևաբար, ավելի լավ է ընտրեք բնական յոգուրտներ՝ պիտանելիության փոքր ժամկետով: Կարող եք ընտրել նաև հայկական մածուն՝ ինքներդ ավելացնելով մրգային բնական հավելումներ:

Մակարոնեղեն

Սովորական ալյուրից պատրաստված մակարոնները ճիշտ չեն առողջ սննդակարգի ժամանակ: Մակարոնեղենը պարունակում է դժվարամարս ածխաջրեր, որոնք օրգանիզմը պահում է և վերածում ճարպի: Բացի այդ, դրանք ընդունելուց հետո համեմատաբար ավելի շուտ է զգացվում քաղց:

Օգտակար են համարվում միայն մակարոնեղենի այն տեսակները, որոնք պատրաստված են ցորենի կոշտ տեսակներից:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս շատ չեփել մակարոնը, որպեսզի այն չկորցնի օգտակար հատկանիշները:

Չեփվող վարսակի փաթիլներ

Չեփվող վարսակի փաթիլները լավագույն տարբերակը չեն նախաճաշի համար: Տուփերով, արդեն պատրաստի վարսակի փաթիլները, սովորաբար, ունենում են մրգային հավելումներ, և հնարավոր է նաև շաքար:

Բացի այդ, արտադրության փուլում արագ պատրաստվող շիլաները կորցնում են մի շարք օգտակար հատկանիշներ:

Սպիտակաձավարի շիլա

Փոքր ժամանակ շատ սիրելի սպիտակաձավարի շիլան պարունակում է շատ դժվարամարս ածխաջրեր, ինչը, ինչպես արդեն նշեցինք, առաջացնում է ճարպ: Բացի այդ, սպիտակաձավարի շիլան պարունակում է նաև շատ հեշտ ածխաջրեր, որոնք հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից և դառնում անիմաստ կալորիաներ:

Սպիտակաձավարի շիլան բաղկացած է քիչ սպիտակուցից և շատ կրախմալից: Շիլան արագ յուրացվում է և Դուք շատ շուտ զգում եք քաղցի զգացում: Դրա համար, ցանկալի չէ այս շիլան ուտել նախաճաշին:

Տուփերով հյութեր

Խանութներում վաճառվող տուփով հյութերը հիմնականում կազմված են թարմ հյութից և հավելումներից: Դա կախված է հյութերը պատրաստելու տեխնոլոգիայից: Շատ դեպքերում նմանատիպ հյութերում կա շաքարի մեծ քանակություն:

Անգամ եթե գտել եք հյութ, որը քիչ է պարունակում շաքար, մրգերը թարմ ուտելն ավելի օգտակար է:

Կիսաֆաբրիկատներ

Մսային և ձկնային կիսաֆաբրիկատները հագեցած են մեծ քանակությամբ արհեստական բուրավետիչներով, ներկանյութերով և շաքարով: Ավելի լավ է կարկանդակները, նագեթսները, բլիթները պատրաստել տնային պայմաններում, ապա սառեցնել դրանք, այնպես, որ իմանաք ճաշատեսակների բաղադրությունը:

Բանջարեղների կիսաֆաբրիկատները կարող են փրկություն լինել այն մարդկանց համար, ում բնակավայրերում քիչ են աճում բանջարեղեն և մրգեր, կամ դրանք սեզոնային են: Ճիշտ սառեցնելու դեպքում բանջարեղենն ու մրգերը կպարունակեն ավելի շատ վիտամիններ, քան ներկրված մթերքները:

Սպիտակ բրինձ

Սպիտակ բրնձի պիտանելիության ժամկետը բարձրացնելու համար այն նախ լվանում են, իսկ հետո պատում են հավելումներով: Մի շարք մանիպուլյացիաներից հետո հատիկում մնում են ավելի քիչ օգտակար հատկանիշներ:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կարմիր, շագանակագույն կամ սև բրինձ:

Արագ սննդի կետերից գնված աղցաններ

Բուսական յուղի մեծ քանակությամբ պատված աղցաններով սնվելը դիետոլոգները համարում են երկար սպասել սիրողների դիետա: Այս շարքին են պատկանում նաև արագ սննդի կետերից գնված աղցանները, քանի որ դրանցում կիրառված սոուսներն օգտակար չեն: Այդ սոուսների պատճառով աղցաննրի կալորիականությունը ավելանում է 2-3 անգամ: Պետք է արագ սննդի կետերում խնդրել, որպեսզի աղցանները մատուցեն առանց սոուսների:

Սիրարփի Աղաբաբյան