Հուլիսի 15 գլխավոր սերիալները. «Սարսափելի բաներ», «Տղաները» և «Ֆորս-մաժորների» վերջը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հուլիսի 15 գլխավոր սերիալները. «Սարսափելի բաներ», «Տղաները» և «Ֆորս-մաժորների» վերջը

Ձեզ սպասում են շատ վառ նորություններ և սիրելի սերիալների շարունակությունները:

Ամսվա պրեմիերան

  1. Վերջին կայսրերը/Последние цари/The Last Czars
  • Դրամա, պատմական
    • ԱՄՆ, 2019 թվական
    • Պրեմիերան՝ հուլիսի 3

Նոր նախագիծը, որը արտադրված է ոլորտի հսկաներից Netflix-ի կողմից, պատմում է ռուսական վերջին կայսրության ընտանիքի կյանքի և մահվան մասին: Իրական փաստերի վերլուծությունը կհամապատասխանի իրադարձությունների գեղարվեստական վերափոխմանը:

  1. Փիրսոն/Пирсон/Pearson
  • Դրամա
    • ԱՄՆ, 2019 թվական
    • Պրեմիերան՝ հուլիսի 18

«Ֆորս-մաժորներ» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը սկիզբ է տալիս նոր նախագծի, որը պատմում է երկրորդական հերոսուհի, տաղանդավոր իրավաբան Ջեսիքա Փիրսոնի (Գինա Թորես) մասին: Իրավաբանական դրաման կպատմի Փիրսոնի կյանքի և գործունեության մասին՝ Չիկագո տեղափոխվելուց հետո:

  1. Տղաները/Пацаны/The Boys
  • Մարտաֆիլմ, ֆենթըզի, դրամա
    • ԱՄՆ, 2019 թվական
    • Պրեմիերան՝ հուլիսի 27

«Խոսնակ» ֆիլմի հեղինակներ Սեթ Ռոգենի և Էվան Գոլդբերգի նոր նախագիծը շարունակում են զարագացնել թրենդային ժանրը՝ սուպերհերոսների մասին ֆիլմեր:

Ժամանակի ընթացքում մարդկանց պաշտպանները դարձել են շատ սիրված և աստղային հիվանդություն են ձեռք բերել: Այնուհետև հատուկ ծառայությունները հավաքում են թիմ, որը պետք է պայքարի սուպերհերոսների հատուկ տեսակների դեմ և անհրաժշտության դեպքում վերացնի նրանց:

  1. Փենիոուրթ/Пенниуорт/Pennyworth
  • Կրիմինալ, մարտաֆիլմ
    • ԱՄՆ, 2019 թվական
    • Պրեմիերան՝ հուլիսի 29

Epix ընկերությունը հեռուստադիտողի դատին է հանձնում Բեթմենի մասին պատմության նոր պրիքվելը:

Սերիալը նվիրված է Ալֆրեդ Փեննիորթի երիտասարդությանը: 60-ական թվականներին՝ հատուկ ուժերում ծառայելուց հետո, նա Լոնդոնում բացեց մասնավոր անվտանգության ընկերություն և շուտով ծանոթացավ ամերիկացի միլիարդատեր Թոմաս Ուեյնին՝ ապագա Բեթմանի հայրիկին:

  1. Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն/Четыре свадьбы и одни похороны/Four Weddings And A Funeral
  • Մելոդրամա, կատակերգություն
    • ԱՄՆ, 2019 թվական
    • Պրեմիերան՝ հուլիսի 31

Հերթական դասական ֆիլմը՝ մինի սերիալի տեսքով: Hulu ընկերությունը կվերաթողարկի հայտնի պատմությունը: Հեղինակները նորից կպատմեն ընկերների խմբի և նրանց՝ հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ զրույցների մասին:

Հետաքրքիր է, որ նոր սերիալում կլինի նախորդ ֆիլմի հերոս Էնդի Մաքդաուելը, բայց այս անգամ կխաղա նոր դեր:

Այս սերիալի մասին դեռևս շատ բան հայտնի չէ, քանի որ դեռևս չկան պաշտոնական թրեյլերներ:

Ճանաչված սերիալների նոր եթերաշրջանները

  1. Բաժանում/Развод/Divorce
  • Կատակերգություն, մելոդրամա
    • ԱՄՆ, 2016-2019 թթ.
    • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 12
    • IMDb: 6,8

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հերոսուհի Սարա Ջեսիքա Փարքերի մասնակցությամբ սերիալը շարունակվում է:

Գլխավոր հերոսուհին դեռևս շարունակում է կարգավորել իր անձնական կյանքը բաժանումից հետո՝ միևնույն ժամանակ շարունակելով խոսել իր նախկին ամունսու հետ:

  1. Տարօրինակ բաներ/Очень странные дела/Stranger Things
  • Դրամա, թրիլլեր, գերբնական
    • ԱՄՆ, 2016-2019 թթ.
    • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 4
    • IMDb: 8,9

Ֆենթըզի ժանրում ամենահայտնի սերիալի 3-րդ եթերաշրջանը խոստանում է դառնալ ամառվա գլխավոր իրադարձությունը:

Հերոսները մի փոքր մեծացել են, և հիմա նրանց ավելի շատ են անհանգստացնում ընկերությունը և սերը: Բայց 1985 թվականի ամռան արձակուրդների ժամանակ նրանք դեռևս ստիպված են լինելու հանդիպել մյուս աշխարհների հետ:

  1. Ճիչ/ Крик/Scream
  • Սարսափ, թրիլլեր, գերբնական
    • ԱՄՆ, 2015-2019 թթ.
    • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 8
    • IMDb: 7,3

Համանուն ֆիլմի սերիալային տարբերակը վերադառնում է երկրորդ եթերաշրջանի թողարկումից երեք տարի անց: Նոր եթերաշրջանը կլինի ոչ թե MTV-ով, այլ VH1-ով:

Սյուժեի կենտրոնում կլինեն նոր հերոսներ, ում հետևում է առեղծվածային մարդասպանը՝ դիմակով:

  1. Անառակները/Куртизанки/Harlots
  • Դրամա, պատմական
    • Մեծ Բրիտանիա, 2017–2019 թթ.
    • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 11
    • IMDb: 7,7

Բրիտանական պատմական շարքի նոր եթերաշրջանի գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում, 18-րդ դարի կեսերին: Հասարակաց տան սեփականատեր Մարգարեթ Ուելսը փորձում է երեխաներին կերակրելու համար փող աշխատել բոլոր հնարավոր ձևերով: Իսկ նրա աշխատողները երազում են ամուսնանալ հարուստ մարդու հետ:

  1. Ձյան տեղումներ/Снегопад/Snowfall
  • Դրամա
    • ԱՄՆ, 2017-2019 թթ.
    • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 11
    • IMDb: 7,8

Սերիայի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում, ութսունականների կեսերին: Լոս Անջելեսը այդ ժամանակ լցված էր Դոմինիկյան Հանրապետությունից եկած էժան կոկաինով:

19-ամյա Ֆրանկլին Սենտը որոշում է զբաղվել թմրանյութերի բիզնեսով և սովորում է գոյատևել հանցագործության դաժան աշխարհում:

  1. Ֆորս-մաժորներ/Форс-мажоры/Suits
  • Դրամա
    • ԱՄՆ, 2011-2019 թթ.
    • 9-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 18
    • IMDb: 8,5

Հայտնի իրավաբանական դրաման ավարտվում է այս եթերաշրջանով: Վերջին տարիներին սերիալը թողեցին շատ դերասաններ, այդ թվում՝ գլավոր հերոսներից մեկը՝ Պատրի Ջեյմս Ադամսը:

Բայց հիմա բոլոր նրանք կվերադառնան (բացառությամբ Մեգան Մարքլի), որպեսզի ավարտին հասցնեն պատմությունը:

  1. Կիլջոյս/Киллджойс/Killjoys
  • Ֆենթըզի, արկածային
    • Կանադա, 2015-2019 թթ.
    • 5-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 19
    • IMDb: 7,2

Ֆենթըզի ժանրի տվյալ սերիալը ևս ավարտվում է այս եթերաշրջանով:

Դատչ Ջոնի և նրա եղբոր՝ Դ՛Էվինի պատմությունը 4-րդ եթերաշրջանում գրեթե ավարվեց, բայց հիմա նրանք վերադառնալու են: Սակայն, այժմ նրանք պետք է պարզեն, թե արդյո՞ք հավերժական թշնամի Լեդդին մարմին և արյուն ունեցող արարած է, թե՞ անմարմին ոգի:

  1. Վերոնիկա Մարս/Вероника Марс/Veronica Mars
  • Դրամա, քրեական, դետեկտիվ
    • ԱՄՆ, 2004-2019թթ.
    • 4-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 26
    • IMDb: 8,4

Երկար դադարից հետո վերադառնում է երիտասարդ դետեկտիվ աղջկա մասին սերիալը: Շարքի բնօրինակը հեռարձակվել է 2004-ից մինչև 2007 թվականը, իսկ 2014 թվականին ռեժիսոր Ռոբ Թոմասը հրապարակել է պատմության ամբողջական տարբերակը:

Եվ ահա հիմա, արդեն մեծացած Վերոնիկա Մարսը վերադառնում է հարազատ քաղաք և կրկին սկսում է հետաքննությունը:

Սերիալում գլխավոր դերը կրկին կխաղա Քրիստիան Բելը:

  1. Նարնջագույնը՝ տարվա հիթ/Оранжевый — хит сезона/Orange Is the New Black
  • Դրամա
    • ԱՄՆ, 2013-2019 թթ.
    • 7-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 27
    • IMDb: 8,1

Կանանց բանտի մասին պատմող սերիալը ևս ավարտվում է: Նախորդ եթերաշրջանում գլխավոր հերոս Պիպեր Չեպմանի պատմությունը կարծես թե ավարտվել է, բայց նա դեռ կհայտնվի եզրափակիչ եթերաշրջանում: Միևնույն ժամանակ, հեղինակները խոստանում են դիտորդներին պատմել այլ բանտարկյալների ապագայի մասին:

  1. Թեթև, ինչպես փետուրը/Лёгкий как пёрышко/Light as a Feather
  • Ֆենթըզի, սարսափ, թրիլլեր
    • ԱՄՆ, 2018-2019 թթ.
    • 2-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ հուլիսի 27
    • IMDb: 6,5

Սերիալը պատմում է երկու ընկերուհիների մասին, ովքեր երեկույթի ժամանակ մտածում են միմյանց համար մահվան սարսափելի տարբերակներ: Բայց, շուտով, ամեն ինչ սկսում է դառնալ իրական:

Սիրարփի Աղաբաբյան