
Բաղադրիչներ
- Բանան – 1 հատ
- Անյուղ կաթնաշոռ – 200 գ
- Բնական յոգուրտ – 100 գ
- Մեղր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանը բլենդերում հարել կաթնաշոռի և յոգուրտի հետ:
- Ավելացնել մեղրը և ևս մի քանի րոպե հարել:
- Պատրաստի կրեմին ավելացնել բանանի կտորներ և մատուցելիս զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը