
Տղամարդկանց զուգարանների վերլուծությունը տխուր պատկեր է հայտնաբերել. պարզվում է, որ տղամարդկանց զուգարաններում վեց անգամ ավելի շատ մանրէներ կան, քան կանանց զուգարաններում, և դրանք գրեթե հինգ անգամ ավելի շատ են, քան զուգարանակոնքի նստելատեղերին։ Ընդհանուր առմամբ, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Լոնդոնի օֆիսների տղամարդկանց և կանանց զուգարանների 24 դռների բռնակներից վերցված նմուշներ։
Հանրային առողջապահության հարցերի թագավորական ընկերությունը (RSPH) նշում է, որ տղամարդիկ կանանցից հազվադեպ են լվանում ձեռքերը զուգարանից հետո, ինչն էլ մանրէների տարածման պատճառն է աղտոտված մակերեսներին (օրինակ, դռների բռնակներին)։ Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պատվավոր պրոֆեսոր Սալի Բլումֆիլդը նշում է. չափազանց կարևոր է հետևել հիգիենայի կանոններին, քանի որ զուգարանների դռներին քսվում են բազմաթիվ մարդիկ։
Այս առնչությամբ նա խորհուրդ է տալիս տղամարդկանց, որոնք չեն լվացվում զուգարանից հետո, գոնե աշխատավայրում վարակազերծիչ միջոցներ պահեն ձեռքերի համար։