3 տղա, 1 աղջիկ. 37-ամյա կինը Պետերբուրգում բնական ճանապարհով սաղմնավորված քառյակ է ունեցել
Advertisement 1000 x 90

3 տղա, 1 աղջիկ. 37-ամյա կինը Պետերբուրգում բնական ճանապարհով սաղմնավորված քառյակ է ունեցել

37-ամյա Օքսանա Մորոզովան Սանկտ Պետերբուրգից ունեցել է բնական ճանապարհով սաղմնավորված քառյակ՝ 3 տղա, 1 աղջիկ։

Երեխաները ծնվել են հուլիսի 23-ին Սանկտ Պետերբուրգի Մանկաբուժական բժշկական համալսարանի պերինատալ կենտրոնում։ Կնոջ մոտ սկսվել է ժամանակից շուտ ծննդաբերություն հղիության 32-րդ շաբաթում. բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկարացնեն հղիությունը եւս 3 շաբաթով, ինչից հետո կատարել են պլանային կեսարյան հատում։

Բոլոր երեխաները, մասնագետների խոսքով, ծնվել են ըստ Ապգարի սանդղակի լավ գնահատականով։ Նրանք բոլորն էլ ինքնուրույն են շնչում։ Ամենից քիչ քաշ ունի աղջիկը՝ 870 գրամ։ Իսկ տղաները կշռել են 1540, 1580 եւ 1930 գրամ։

Դեռ հայտնի չէ, թե երբ նրանց դուրս կգրեն հիվանդանոցից։

Հետաքրքիր է, որ սա Օքսանայի առաջին հղիությունն է, եւ այն բնական ճանապարհով է՝ ԱՄԲ կամ այլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ չեն կիրառվել։

news.am