
Հայտնի երգչուհի Սիրուշոն համատեղ լուսանկար է հրապարակել սիրված կատարող Գրիգորի Լեպսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Յուրմալայում. Սիրուշոն օրերս հատուկ հրավերով մասնակցություն էր ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։
Instagram-յան էջում Սիրուշոն լուսանկար է տեղադրել հայտնի երգչի հետ ու գրել. «Գրիգորի Լեպս. հանդիպում Յուրմալայում: Ի դեպ, առաջին անգամ Գրիգորի Լեպսը «Судьба зима» երգը (որի երաժշտության հեղինակն եմ, խոսք՝ Ավետ Բարսեղյանի) կատարել է հենց Յուրմալայում: Եկեք միասին շնորհավորենք նաեւ երգի համահեղինակին՝ իմ լավ ու տաղանդավոր ընկերոջ @avetbarseghyan-ի տարեդարձը, որը երեկ էր»: