Նա կինոսերին ծանոթ է «Կապիտան Մարվել» ֆիլմից, որտեղ դերասանուհին մարմնավորում էր օդաչուի դերը:
Սպասվելիք 25-րդ ֆիլմում գործակալ 007-ի դերում հանդես կգա սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը: Այս մասին, հղելով սեփական աղբյուրներին, հայտնում է Daily Mail-ը:
Այս լուրը մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆիլմաշարի երկրպագուների մոտ: Համցանցում արդեն կան որոշ մանրամասներ: Լինչի կողմից ներկայացվելիք գործակալ 007-ի մասին պատմող ֆիլմի գլխավոր հերոսը չի լինելու: Նա կլինի պարզապես կերպար, որին, ըստ սյուժեի, կծանոթացնեն Ջեյմս Բոնդի հետ:
Ֆիլմի գլխավոր հերոսը կմնա հիմնական գործակալը, ում կմարմնավորի Դենիել Քրեյգը: Նոր ֆիլմում նա թողնում է MI-6-ը` բնակություն հաստատելով Ճամայկայում: Այնուամենայնիվ, նա չի կարողանա երկար ժամանակ հանգստանալ, քանի որ նրան կխնդրեն օգնել՝ հաղթահարելու նոր մարտահրավերները: Հենց М-ը Բոնդին կներկայացնի նոր գործակալ 007-ին:
Ըստ ինսայդերների, Բոնդին աղջիկը դուր կգա և նա անգամ կփորձի նրան գայթակղել: Սակայն, նրան այդ գործում անհաջողություն է սպասվում:
«Բոնդ 25» ֆիլմի նարահանումները արդեն տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում և Իտալիայում: Պրեմիերան կլինի 2020 թվականի ապրիլի 3-ին:
Սիրարփի Աղաբաբյան