Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը, հաստատելով կնոջից՝ Տատյանա Մորոզովայից բաժանվելու մասին տեղեկությունը, լքել է Մոսկվան եւ այժմ վայելում է Հայաստանի գեղեցկությունը։ Նա հոլովակ է հրապարակել Instagram-ում, որն արվել է մայրաքաղաք Երեւանում։ Ըստ ամենայնի՝ կինոպրոդյուսերը հրաշալի տրամադրություն ունի։
«Երեւան։ «Մայր Հայաստան» կոթող։ Սա ես եմ։ Այնտեղ՝ հեռվում, Արարատն է, իսկ այստեղ տարբեր ռազմական տեխնիկա է։ Այստեղ ռազմական թանգարան կա։ Բայց ինձ շատ է դուր գալիս այս ինքնաթիռը։ ՄԻԳ 15։ Այն սարսափելի վտանգավոր է։ Բայց պատկերացնում եք՝ եթե ինչ-որ մեկի մոտ ժամանի այս ինքնաթիռը։ Առանց պատուհանների, առանց դռների։ Վախեցնող է։ Իմ կարծիքով՝ փայլաթիթեղից է պատրաստված։ Մարդիկ կմեռնեն վախից։ Ահա այսպիսի զինվորական տեխնիկա Հայաստանում»,- հայտարարել է Միխայիլ Շիրվինդտը։
Տեսահոլովակի մեկնաբանություններում նա գրել է. «Շուտով նոր վլոգ Հայաստանից։ Սա փոքրիկ մարզում է։ Ուտվո՞ւմ է»։