«Գրեմմի»-ի թանգարանը գումար կհատկացնի հայկական եզակի ձայնագրությունների թվայնացման համար
Advertisement 1000 x 90

«Գրեմմի»-ի թանգարանը գումար կհատկացնի հայկական եզակի ձայնագրությունների թվայնացման համար

Գրեմմիի՝ Լոս Անջելեսում գտնվող թանգարանը դրամաշնորհի տեսքով 200.000 դոլար կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման եւ պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։

Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության կենտրոնին 5 հազար դոլարի չափով դրամաշնորհ կհատկացվի՝ հայկական երաժշտական եզակի ստեղծագործությունների ձայնագրությունների թվայնացման համար։

«Այս նախագիծը կենտրոնացած է լինելու Ամերիկայում հայկական սփյուռքի՝ գրեթե 1500 ձայնագրության ինվենտարիզացիայի եւ կատալոգավորման վրա։ Տեղի ձայնագրությունները հիմնավորում են հայերի վաղ պատմությունը Միացյալ Նահանգներում։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների ձայներ, որոնց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարգավիճակը նրանց հարկադրել է լքել հայրենիքը»,- ասված է թանգարանի կայքում։

style.news.am