Նրանց, ովքեր չգիտեն… 1415 թվականին, ֆրանսիացիները, կանխազգալով Ազենկուրի ճակատամարտում իրենց հաղթանակը, պայմանավորվել էին, որ կտրելու են բոլոր անգլիացիների միջնամատը:
Ինչո՞ւ հենց միջնամատը: Զրկվելով այդ մատից, անգլիացի աղեղնավորները այլևս երբեք չէին կարողանա նետահարել երկար անգլիական աղեղներից:
Նշենք, որ նետերը պատրաստվում էին կարմրածառից, իսկ նետարձակումը անվանում էին «կարմրածառի կսմիթ» – pluck yew:
…Ֆրանսիացիները սխալվեցին… Ազենկուրի ճակատամարտում անգլիացիները հաղթեցին և սկսեցին ծաղրել ֆրանսիացիներին, ցույց տալով միջնամատը, թե՝ տեսեք, չկարողացաք զրկել մեզ միջնամատից, փոխարենը ստացաք «կարմրածառի կսմիթ»՝ pluck yew, արտահայտություն, որը դժվար էր արտաբերել: Ելքը գտնվեց. ժամանակի ընթացքում «p»-ն փոխարինեցին «f»-ով, իսկ «yew»-ն՝ «you»-ով: Այդպես ծնունդ առավ «fuck you» արտահայտությունը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը