Disney ստուդիան դիտարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը:
«Մեզ թվում է, որ պատմելու բաներ դեռ կան»,-նշել է Լինը:
«Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,-եզրափակել է պրոդյուսերը:
Միեւնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռեւս միայն խոսակցություններ են, և ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:
Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ է մտել մայիսին և ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը: Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել է 1992 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: