…Հայկական դրամների ուսումնասիրությունը փաստում է, որ հայ ժողովուրդը մշակութակենտրոն ազգ է, արժեքային համակարգում քրիստոնեական հոգևոր խորհրադնիշները, արվեստը և գիտությունն են:
Համառոտ համեմատություն անցկացնենք արտարժույթներից աշխարհում լայնորեն տարածում ունեցող դոլարի հետ: Ամերիկյան դրամական միավոր՝ դոլարի վրա պատկերված են քաղաքական գործիչներ, ովքեր մեծ դեր են ունեցել ԱՄՆ-ի պետականության կայացման գործում: Այսպես օրինակ, ԱՄՆ-ի առաջին պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոն («մեկ դոլարանոց» թղթադրամ), ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի հեղինակներից և երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոն («երկուս դոլար») , ԱՄՆ-ի 16-րդ նախագահ, ստրկատիրության դեմ պայքարի ջատագով Աբրահամ Լինկոլն («հինգ դոլար») «Հարյուր դոլարանոց թղթադրամի» վրա ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի առաջնորդներից Բենջամին ֆրանկլինը: Կարող ենք եզրակացնել միայն, թե ինչ նշանակություն ունի
Անկախությունն ու Պետականության ինստիտուտը ամերիկյան հասարակության համար, և որոնք են այն արժեհամակարգային տարրերը, որի շուրջ պտտվում է ամերիկյան գաղափարախոսությունը:
Դրամների՝ պատմական, աղբյուրագիտական կարևոր նշանակության մասին են փաստում դրամաների վերաբերյալ տարբեր ոսումնասիրությունները. Հայկական դրամների նկատմամբ մեծ հետաքրրություն են ունեցել ինչպես օտարազգի դրամագետներ, այնպես էլ հայ՝ Կ. Սիպիլյան, Կ. Բասմաջյան, Զ. Պտուկյան, Ե. Ներսիսյանը և այլոք: Առավել արժեքավոր են Խ. Մուշեղյանի «Հայաստանի դրամական գանձեր» և «Դրամական շրջանառությունը Հայաստանում (մ.թ.ա V դ.- մ.թ.XIVդ.)» մենագրությունները:
Ամփոփելով, պետք է նշել, որ իրավացի է դրամագետ Զ. Պտուկյանը. «Ազգի մը պատմությունը կարելի չէ գրել առանց ուսումնասիրելու անոր դրամագիտական անցյալը» (Հանդես ամսօրյա, 1973թ.):
Հայաստանի առաջին Հանրապետության թղթադրամ, թվագրված՝1919 թ., գեղարվեստական գաղափարի և ձեւանմուշների պատրաստման հեղինակ` նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, տպագրվել է լոնդոնյան հռչակավոր “Waterlow and Sons Ltd” ընկերության կողմից:
Աշխեն Գրիգորյան
Պատմական գիտությունների թեկնածու,
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Դրամը որպես ազգային արժեհամակարգի արտահայտություն. Համառոտ ակնարկ…Հայկական դրամների ուսումնասիրությունը փաստում է,…
Gepostet von Արձագանք am Donnerstag, 8. August 2019