Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արայիկ Հարությունյանի մի քանի անտեղյակ պնդումների շուրջ.
9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքերի բովանդակությունը և ծրագիրն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվել է ԿԳՆ հրամանով, սույն թվականի փետրվարին։ Հանձնաժողովն ունեցել է երեքշաբաթյա աշխատանքային ժամկետ։
Հանձնաժողովի անդամների հետ կնքվել են պայմանագրեր։ Հանձնաժողովը, պայմանագրային պարտավորությունների համաձայն, մարտ ամսին ամփոփել է աշխատանքները և ներկայացրել փաստաթուղթ, ըստ որի.
Ա. երկու դասագրքերին ներկայացվել են 522 դիտողություններ, առարկություններ, վրիպակներ, առաջարկություններ։
Բ. հանձնաժողովն առաջարկել է 1991թ. հետո ընկած իրադարձությունները վերաշարադրել ամբողջությամբ։
Գ. հանձնաժողովը հանդիպել է հեղինակների հետ։ Հեղինակների կողմից ընդունվել են բոլոր առարկությունների (նշումները կան) 95 տոկոսից ավելին։
Դ. սրանով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են։
Ինչպես հետո, փոխնախարարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պարզվեց, ներկայացվել է մեկ այլ եզրակացություններով փաստաթուղթ ևս։ Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի աշխատանքների ամփոփումից 1.5 ամիս անց, ինչն ինքնին տարօրինակ է։
Թե ովքեր էին պատասխանատու, այդ փաստաթուղթն առաջին իսկ օրը նախարարին ներկայացնելու համար, դա արդեն թող ինքը պարզի։ Եթե կան մեղավորներ ու դեռ աշխատում են, դա արդեն նախարարության խնդիրն է։
Նախարարի հրամանով, հանձնաժողովը չուներ ու չէր կարող ունենալ իրավունք` բովանդակություն մշակելու։ Դա հեղինակների անքակտելի իրավունքն է։ Մեկ այլ քննարկում եղել է օգոստոսի 5-ին, ինչը կրկին տարակուսելի է։ Արձանագրում եմ հետևյալը.
Ա. Նախարարի, պատմության դասագրքի մասով արած հայտարարությունների զգալի մասը չեն համապատասխանում իրականությանը և մեղմ ասած չիմացության արդյունք են։
Բ. նախարարությունն ունեցել է բավարար ժամանակ, ոչ միայն վերաշարադրված, այլ բոլորովին նոր դասագիրք ունենալու համար։
Գ. Առնվազն տարակուսելի է, որ նախկին մրցույթների հետ կապված, մինչ այժմ քրեական գործ չկա հարուցված։
Դ. Նախարարության ենթակա կառույցները և միջին օղակները շփոթության մեջ են գցել նախարարին, ժամանակին չտրամադրելով կամ ընտրողական ինֆորմացիա տրամադրելով։
Ե. Այս պահին, որևէ հանձնաժողով այդ մասով չի գործում։ Եթե գործում է, հրապարակեք կազմը։
Զ. Հանձաժողովը, բոլոր անդամների ստորագրությամբ, դեռ հուլիս ամսին է հրաժարավել գնահատական տալ վերաշարադրված դասագրքերին։
Է. Խնդրահարույց են ոչ միայն 1991թ.-ից հետո ընկած դեպքերի շարադրանքը, այլ նաև` 1918-ից, որոնց վերաբերյալ, ինչպես նշեցի, կա 522 դիտարկում։
Հանձնաժողովը չի առաջարկել դասագրքերում գրել թավշյա հեղափոխության մասին։ Դա նախկին ԿԱԻ-ի առաջարկն է։
Պատրաստ եմ փաստաթուղթն հրապարակել ամբողջությամբ։ Մեկնաբանության մեջ դնում եմ հրամանը»։
Արայիկ Հարությունյանի մի քանի անտեղյակ պնդումների շուրջ. 9-րդ դասարանի «Հայոց պամության» դասագրքերի բովանդակությունը և…
Gepostet von Vahram Toqmajyan am Donnerstag, 15. August 2019