Շվեդ գիտնականները պարզել են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով, քան մյուսները։
Դեռևս 50 տարի առաջ նույնը հայտարարել էին բրիտանացի գիտնականները։ Այժմ շվեդ մասնագետներն ապացուցել են նրանց այս թեզը։ Գիտնականները հետևել են 1,1 միլիոն մարդկանց առողջական վիճակին 35 տարի շարունակ։ Արդյունքում պարզվել է, որ արյան խմբի և քաղցկեղի միջև կապ կա։
Մասնավորապես՝ երկրորդ կարգի արյան խումբ ունեցող մարդիկ ավելի հակված են ստամոքսի քաղցկեղի։ Երրորդ և չորրորդ կարգի արյուն ունեցողների մոտ ավելի բարձր է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը։
Իսկ ահա արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով։