Պարզապես վերջ տվեք կյանքին այդքան լուրջ վերաբերվել։ Սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա, սովորեք բաց թողնել։ Ինչպես ասում էր էքսցենտրիկ գրող և սուր հումորի վարպետ Ալֆոնս Ալլեն. «Եկեք ինքներս մեզ լուրջ չընդունենք, միևնույն է, ոչ մեկս կենդանի չենք մնալու»։
Եվ այսպես՝
. «Ես հասկացա, թե որն է ձեր դժբախտությունը։ Դուք չափազանց լուրջ եք։ Պարոնայք, լուրջ դեմքը դեռ խելքի նշան չէ։ Երկրագնդի վրա բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այս արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք». «Այդ նույն Մյունհաուզենը»։
. «Ոչինչ վերադարձնել չի կարելի։ Ոչինչ ուղղել հնարավոր չէ, այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չուներ մեզ կատարյալ դարձնել։ Նա, ով կատարյալ է, թանգարանում պետք է տեղ ունենա». Էրիխ Մարիա Ռեմարկ
. «Կյանքում ամեն բան պատահում է, բայց տարիների հետ՝ ավելի հազվադեպ». Բորիս Կրուտիեր
. «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մինչ դու ուրիշ պլաններ ես կազմում». Ջոն Լենոն
. «Չափազանց շատ ենք մտահոգվում, չափից առավել ենք ընկալում։ Ամեն ինչին պետք է թեթև վերաբերվել, բայց խելքով։ Առանց նյարդերի։ Գլխավորը մտածելն է։ Ու հիմարություններ չանելը». Էրիխ Մարիա Ռեմարկ
. «Ամեն ինչ սրտին այդքան մոտ մի ընդունեք։ Այլ մարդկանց արարքներն այն բանի արտացոլանքն են, թե ինչ է տեղի ունենում նրանց կյանքում։ Եվ, որպես կանոն, ձեզ հետ դա ոչ մի կապ չունի»։
. «Չափից առավել լրջությունը, հատկապես՝ ինքդ քո նկատմամբ, նույն անփութությունն է». Արկադի Ռայկին
. «Ծիծաղել պետք է լրջության վրա, բայց հաճախ ծիծաղում են ազնվության վրա». Եվգենի Անտոնյուկ
. «Եթե կյանքում անընդհատ լուրջ լինես, ապա այն չափազանց տխուր կլինի». Ռոբ Շնայդեր
. «Կյանքը լի է պատահականություններով, դրա համար էլ նրան այդքան լրջորեն մի վերաբերվեք». Կիմ Ջոնհյոն
.«Հազիվ ես սովորում լավ կյանքին, իսկ այն ավելի լավն է դառնում». անհայտ հեղինակ
. «Նեղացած մարդիկ նեղացնում են այլ մարդկանց։ Եվ ամեն դեպքում սիրեք նրանց։ Թեպետ ձեզ ոչ ոք չի արգելում սիրել տարածության վրա». Անհայտ հեղինակ
. «Մի քիչ հիմարություն խառնեք ձեր լուրջ պլաններին. Հաճելի է հիմար լինել ճիշտ պահին». Հորացիոս
. «Մի քիչ առողջ բանականություն, մի քիչ համբերություն, մի քիչ հումորի զգացում, և կարելի է շատ հարմար տեղավորվել այս մոլորակի վրա». Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ
. «Հումորի զգացմամբ օժտված մարդու լրջությունը հարյուր անգամ ավելի լուրջ է լուրջ մարդու լրջությունից». Անտոն Չեխով
. «Մեր կյանքի ստվերներից շատերը գոյություն ունեն այն պատճառով, որ մենք արևի լույսին հակառակ ենք կանգնում». Ռալֆ Ուոլդո Էմերսոն
. «Կյանքն իսկապես պարզ է, բայց մենք ջանում ենք այն բարդացնել». Կոնֆուցիոս
. «Ձեր դեմքի արտահայտությունը ձեր կրած հագուստից ավելի կարևոր է». Դեյլ Կարնեգի
. «Երջանկությունը ոչ այլ ինչ է, քան ամուր առողջությունն ու վատ հիշողությունը». Ալբերտ Շվայցեր
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը