Ինչպես հայտնի է, ամենակարևորը ընտանիքում մթնոլորտն է, մնացած ամեն ինչը հիմար բան է։ Միայն թե ամենից հաճախ տան այդ բարենպաստ մթնոլորտը ստեղծում է միայն մեկ մարդ՝ մայրը։ Եվ ողջ տնային տնտեսությունը ճիշտ վարելու համար պետք է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։
Կար-չկար մի աղքատ հրեական ընտանիք։ Շատ երեխաներ ունեին, իսկ փողը միշտ չէր հերիքում։ Մայրն աշխատում էր` իրեն չխնայելով: Պատրաստում էր կերակուր, լվանում ու գոռում, վզակոթերին խփում ու բարձրաձայն բողոքում կյանքից։
Վերջապես, ուժասպառ լինելով՝ նա խորհրդի համար գնաց ռավինի մոտ։
Կնոջը միայն մեկ հարց էր հետաքրքրում՝ ինչպե՞ս դառնալ լավ մայր։
Ռավինի մոտից կինը դուրս եկավ լուռ ու մտածկոտ դեմքով։ Այդ օրվանից նրան ասես փոխած լինեին։ Ոչ, տանը փողը չէր ավելացել, երեխաներն էլ ավելի լսող չէին դարձել, բայց այժմ մայրիկը նրանց վրա չէր բարկանում, իսկ նրա դեմքից չէր հեռանում բարեհաճ ժպիտը։ Շաբաթը մեկ անգամ նա շուկա էր գնում, իսկ վերադառնալով՝ մի քանի ժամ փակվում էր սենյակում։
Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը։ Մի անգամ նրանք զանց առան արգելքը ու մտան մայրիկի սենյակը, որ տեսնեն, թե նա ինչ է անում։ Նա նստել էր սեղանի շուրջ և… թեյ էր խմում քաղցր թխվածքաբլիթով։
«Մայրիկ, ի՞նչ ես անում, իսկ մե՞նք…»,- շփոթված ճչում էին երեխաները։
«Հիմա, երեխաներ, տեսեք, ես ձեզ համար երջանիկ մայրիկ եմ սարքում»,- շատ կարևոր դեմքի արտահայտությամբ պատասխանեց մայրիկը։
Առակը զի՞նչ կցուցանե։
Նախքան քեզ այլոց տալը` պատրաստեք այն, ինչ տալիս եք։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը