Բրնձի ջուրը շատ օգտակար է: Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր:
Պատրաստման եղանակը
Եթե կարծում եք, որ խոսքը գնում է այն ջրի մասին, որով լվանում եք բրինձը, սխալվում եք: Այս ջուրը խմելի է և առողջարար, բայց այն անգամ մոտ չէ իրական բրնձի ջրին, որի մասին խոսելու ենք:
Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը:
Բրնձի ջուրը պատրաստելու համար պետք է սովորականից շատ ջուր լցնել բրնձի վրա և եփել: Կարող եք բրնձի ջուրը խմել կամ օգտագործել մազերը կամ դեմքը լվանալու համար: Այս ջուրը խմելի է թե տաք, թե սառը վիճակում: Կապ չունի, թե ինչպես եք օգտագործում, սննդարար ազդեցությունը կզգաք ձեր մաշկի վրա:
Օգտակար հատկանիշներ
- Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը
- Կանխարգելում է գաստրոէնտերիտը
- Կանխարգելում և բուժում է փորկապությունը
- Կանխարգելում է քաղցկեղը
- Էներգիա է հաղորդում
Կոսմետիկ հատկանիշներ
- Ձեր մաշկն ավելի կփափկի և գեղեցիկ կդառնա, եթե լվանաք բրնձի ջրով
- Օգտագործեք այս ջուրը՝ որպես տոնիկ
- Բրնձի ջուրը կօգնի փակված ծակոտիների դեպքում
- Բրնձի ջրով լվանալու դեպքում ձեր մազերն ավելի կառողջանան, փայլ կստանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը