Որ դեպքերում է պարտադիր պետք ջուր խմելը
Advertisement 1000 x 90

Որ դեպքերում է պարտադիր պետք ջուր խմելը

Ջուր խմելը կարևոր է, սակայն կան դեպքեր, երբ դա պարզապես պարտադիր է։

Օրինակ՝ օրը սկսելիս։ Մասնագետները նշում են, որ արթնանալուց հետո անհրաժեշտ է ջուր խմել։ Սա կնպաստի օրգանիզմում նյութափոխանակության բարելավմանը։ Սակայն պետք է խմել ոչ թե սառը, այլ գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր։

Մասնագետները գտնում են, որ պարտադիր է նաև սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմելը։ Դա կօգնի խուսափել շատակերությունից։

Եթե ուժեղ քաղց եք զգում, այդ ժամանակ ևս պարտադր է ջուր խմելը։ Քանի որ երբեմն ջրի պակասի ժամանակ օրգանիզմը ուտելիք է «պահանջում»։ Ջուր խմելու դեպքում այդ զգացումն անցնում է։

Ջուր պարտադիր է խմել մարզումներից, ծանր աշխատանքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո, որպեսզի վերականգնեք օրգանիզմի ջրաին բալանսը։

Պարտադիր է ջուր խմելը, եթե ջերմում եք, հիվանդ եք։ Ջուրը կօգնի ավելի արագ իջեցնել ջերմությունը և ապաքինվել։

Եթե զգում եք հոգնածություն, տոնուսի անկում, այդ դեպքում ևս ջուր խմեք։ Այն նպաստում է թթվածնի հոսքին ուղեղ և թարմացնում։

Սակայն հիշեք, որ չի կարելի միանգամից ամբողջ բաժակը խմել։ Ջուրը խմեք հանգիստ, կում-կում, ընդմիջումներով։

bujinfo.am