Շրթունքների ֆիլերները դարձել են ԱՄՆ Արիզոնա նահանգի միանգամից մի քանի բնակիչների առողջական լուրջ խնդիրների պատճառը: Տուժածները որոշել են խնայողություն անել շրթունքների մեծացման միջամտություն կատարելիս եւ այն անցկացրել են կոսմետոլոգի տանը՝ գայթակղվելով ավելի ցածր արժեքով:
Fox 10 Phoenix-ը հայտնում է, որ կոսմետոլոգը պնդել է, թե համապատասխան լիցենզիա ունի: Մինչդեռ ներարկումներից մի քանի ժամ հետո հաճախորդների շրթունքներն այտուցվել են, սկսվել է թարախային բորբոքային պրոցես եւ զարգացել հերպես:
Ոստիկանությունը կատարում է միջադեպի քննություն:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին նման միջադեպերեի մասին, երբ տնային պայմաններում շրթունքների մեծացումն ավարտվել էր ինֆեկցիայի պատճառով հաճախորդների հոսպիտալացմամբ: Գլխավոր «խայծը» ծառայությունների ավելի ցածր գինն է. որոշ դեպքերում անփույթ մասնագետներն իրենց ծառայության համար 10 անգամ ավելի պակաս են վերցնում, քան մասնագիտացված կլինիկաների գներն են: Միաժամանակ, ինֆեկցիան բուժելուց հետո շրթունքների վրա կարող են սպիներ մնալ: