Բացահայտվել է ծնողական երջանկության գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Բացահայտվել է ծնողական երջանկության գաղտնիքը

Մեծացած երեխաներն իսկապես ծնողներին ավելի երջանիկ են դարձնում, եթե նրանցից առանձին են ապրում: Այսպիսի եզրակացություն են կատարել Հեյդելբերգի համալսարանի (Գերմանիա) մասնագետները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Plos One ամսագրում:
Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են Եվրոպական սոցիոլոգիական հարցման՝ European Social Survey, տվյալները, որոնք առնչվում էին 50 տարեկան և մեծ 55 հազար մարդկանց զգացմունքային վիճակին: Պարզվել է, որ այս տարիքային խմբի ծնողները երեխաներ չունեցող իրենց տարեկիցների համեմատությամբ կյանքից ավելի գոհ են եղել և հազվադեպ են տառապել դեպրեսիայով:
Միաժամանակ, նման դրական զգացումները ձեռք են բերվել մեկ պայմանով. նրանց մեծահասակ երեխաներն ինքնուրույն էին և առանձին էին ապրում: Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ երեխաների տեղափոխվելը ծնողներին ազատում է նրանց հոգ տանելու հետ կապված սթրեսից:
Ինչ էլ որ լինի, երեխաներն իսկապես բազմազանություն են մտցնում տարեց ծնողների սոցիալական կյանքի մեջ, ինչպես նաև նրանց աջակցություն ու ֆինանսական օգնություն են ցույց տալիս:
Ուշագրավ է, որ երջանկության և ծնողների առանձին ապրելու ու մեծացած երեխաների միջև կապի մասին նախկինում նշվել է նաև Յուտայի համալսարանից Նիկոլաս Վոլֆինգերի հետազոտության մեջ:

med.news.am