«Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»․ Նաիրա Մովսիսյանը՝ իր նոր բիզնեսի, ստեղծագործական դադարի անհրաժեշտության ու նորությունների մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»․ Նաիրա Մովսիսյանը՝ իր նոր բիզնեսի, ստեղծագործական դադարի անհրաժեշտության ու նորությունների մասին. life.tert.am

Նաիրա Մովսիսյանի ստեղծագործական ու հեռուստատեսային կյանքում ժամանակավոր դադար է։ Դերասանուհին հիմա այլ զբաղվածություն ունի՝ ուժերը փորձում է նոր բիզնես ոլորտում։

Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան պատմել է իր ներկայիս զբաղվածության, դստերն առավել շատ ժամանակ տրամադրելու և ստեղծագործական դադարի պատճառների մասին։

«Ներկայումս ստեղծագործական առումով պասիվ եմ, բայց, կարծում եմ, որոշակի դադարից հետո կրկին կվերադառնամ դաշտ։ Իհարկե պատճառն առաջարկների բացակայությունը չէ, որովհետև առաջարկներ կան՝ պատաճառը ցանկության բացակայությունն է։ Ստեղծագործական պասիվությունս պայմանավորված է այն գործունեությամբ, որը հիմա ծավալում եմ բիզնես ոլորտում։ Հիմա զբաղվում եմ մի գործով, որն ինձ տալիս է այն հեռանկարը, որը ես եմ ուզում։ Այն հնարավորությունները, որոնք ես հիմա ունեմ՝ բոլորի համար երանություն է»,- ասաց դերասանուհին։

life.tert.am