Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը, որին հետուստադիտողները տեսել են «Երանի» և «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալներում, որտեղ նա մարմնավորում էր Անուշիկի կերպարը, ներկայումս հեռուստատեսային զբաղվածություն չունի։
Վերջին օրերին Իրինայի հետևորդները բավականին ակտիվորեն քննարկում են դերասանուհու ոճափոխությունը։ Նա կտրուկ փոփոխություն է արել՝ փոխելով մազերի գույնը։ Այժմ արդեն շիկահեր դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոճափոխության պատճառի, դրա արձագանքների և նոր զբաղվածության մասին։
«Ներկայումս մի փոքր այլ ձևաչափի է զբաղվածությունս՝ լինելու է Youtube-յան հաղորդում, բայց թե ինչի մասին է՝ փակագծերն առայժմ բացել չեմ ցանկանում։ Իհարկե սպասում եմ նաև նոր առաջարկների։ Իսկապես «Էլենի օրագիրը» նախագծից հետո հայտնիության ավելանալը զգացել եմ, սակայն որևէ փոփոխություն, որ ասեմ նկատել եմ՝ ոչ։ Ուղղակի շատ հաճելի է»,- ասաց Իրինան։
Անդրադառնալով ոճափոխությանը՝ դերասանուհին ասաց, որ այն որոշ չափով կապված է կյանքում փոփոխություն անելու ցանկության հետ։
«Կարծում եմ, կյանքումս ուղղակի եկավ մի պահ, որ հասկացա՝ ինչ-որ փոփոխություն է պետք։ «Էլենի օրագիրը» նախագծից հետո ինձ մոտ դեպրեսիվ շրջան է սկսվել։ Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչից է, և, հաշվի առնելով դա, ցանկացաի մազերիս գույնը փոխել։ Դեպրեսիվ շրջանը հաղթահարելու համար որոշեցի դիմել ոճափոխության։ Դա միջոց էր, որ դեպրեսիվ այդ վիճակը քիչ թե շատ անցնի։ Հիմա մի փոքր անցել է, սակայն դեռ շարունակվում է»,- ասաց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am