Նյու Յորքի քաղաքային համալսարանից և Կոլումբիայի համալսարանից գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչու է նախկին ծխողների մեծ մասը նորից սկսում ծխել:
Մասնագետները վերլուծել են 18 տարեկանից բարձր ավելի քան 67 հազար ամերիկացիների տվյալները: Նրանք բոլորը փորձել են թողնել վնասակար սովորությունը և ծխելուց հրաժարվել են 2005-2016 թվականներին:
Մինչ այդ պարզվել է, որ այդ քայլից հետո նրանք սկսել են մարիխուանա ծխել, չարաշահել ալկոհոլ և տառապել դեպրեսիայից:
Օրինակ, եթե համեմատենք ծխելու և չծխելու ժամանակահատվածները, ապա մասնակիցների շրջանում դեպրեսիայի դեպքերի հաճախականությունը 4.88 տոկոսից հասել է 6.04 տոկոսի, ալկոհոլի չարաշահման դեպքերն ընդամենը մեկ ամսում՝ 17,22-ից մինչև 22,33 տոկոսի, իսկ տարեկան մարիխուանայի ծխելու դեպքերը՝ 5,35-ից մինչև 10,09 տոկոսի:
Ըստ հետազոտողբերի՝ նման պատկերը մատնանշում է, որ բավականին մեծ է ռիսկը, որ նախկին ծխողը նորից կսկսի ծխել:
Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են American Journal of Preventive Medicine ամսագրում: