Աստղիկ Ալավերյանը երեկ նշել է ծննդյան 33-ամյակը։ Դերասանուհու խոսքով վերջին տարիներին ծննդյան տոներն առանց անակնկալների չեն անցնում։ Ամուսինը՝ Նարբեն, ամեն տարի յուրահատուկ անակնալով կարողանում հաճելի տոն պարգևել։
Tert.am Life-ը Աստղիկի հետ զրուցել է նա ամենահիվող տարեդարձի, ամուսնու ամենատպավորիչ անակնկալի,մայրանալուց հետ էլ ավելի սպասված տոնի և նվերների մասին։
Աստղիկի խոսքով՝ տարեդարձն իր համար ամենասպասելի տոներից է, չնայած շատ տարիներ առաջ այդ օրն այնքան էլ սիրելի չի եղել։
«Դեռ ոչ գիտակից տարիներին տարեդարձիս օրը չէի սիրում, և երբ ընտանիքի անդամներով հավաքվում էինք նշելու՝ ես փակվում էի մի անկյունում։ Թե ինչու այդ տարիներին չէի սիրում՝ չեմ կարող ասել։ Բայց արդեն գիտակից տարիքում սկսեցի շատ-շատ սիրել, անհաբերությամբ սպասել։ Իրականում անընդհատ մտածում եմ, որ հետաքրքիր ինչ-որ դեպքեր են տեղի ունենալու, հետաքրքիր անակնկալներ, և այդ սպասումներն ինձ ավելի են ոգևորում։ Վերջին տարիներին հենց այդպես էլ լինում է, որ ինքս չեմ որևէ բան չեմ ծրագրում, սակայն օրս անչափ հետաքրքիր է անցնում։ Այդ բոլոր անակնկալներն իհարկե ամուսինս է կազմակերպում՝ Նարբեն շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, և դա իր մոտ ստացվում է»,- ասաց Աստղիկը։
Դերասանուհուն առաջարկեցինք մտաբերել ամուսնու՝ Նարբեի կողմից կազմակերպված ամենատպավորիչ անակնկալը։ Աստղիկի խոսքով այն եղել է երեք տարի առաջ՝ իր հոբելյանական 30-ամյակի օրը։
Ամբողջությամբ՝ life.tert.am