Ո՞ւր կարելի է արտագաղթել։ Այս հարցն իրեն տվել է յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ մտածել է հայրենի երկիրը լքելու մասին։ Համաձայնեք, որ յուրաքանչյուրն էլ ցանկանում է նոր կյանք սկսել զարգացող երկրում, և ոչ թե՝ մի երկրում, որտեղ ամեն ինչ ավելի վատ է, քան հայրենիքում։ Ո՞ր երկրներում են միգրատների սպասում։ Պարզում է՝ կան նման երկրներ։ Thejizm.com կայքը գրում է, որ այս երկրներում ոչ միայն սպասում են միգրանտների, այլև պատրաստ են նրանց բնակարան և հողամաս հատկացնել։
Կանադայի կառավարության վիճակագրական ծառայության վերջին տվյալները վկայում են, որ երկրին անհրաժեշտ է առավել ակտիվ էմիգրացիոն քաղաքականություն, որպեսզի ավելի շատ էմիգրանտներ ներգրավեն գյուղական տարածքներ։ Ընդ որում, Կանադայի փոքր քաղաքներն արդեն միջոցներ են մտածում՝ օտարերկրացի աշխատողներին գրավելու համար։ Վերջին տարվա ընթացքում Կանադայի նոր բնակիչների մեծ մասը բնակություն է հաստատել 7 քաղաքներում՝ Տորոնտո, Մոնրեալ, Վանկուվեր, Կալգարի, Էդմոնտոն, Օտտավա և Վիննիպեգ։ Կանադայի կառավարությունը ցանկանում է փոխել այս տենդենցը։ Կանադայի Միգրացիայի հարցերի նախարար Ջոն մակ Կալլումը հայտարարել է, որ նախորդ տարի էմիգրանտների ռեկորդային թիվ գրանցվեց, իսկ կառավարությունը հույս ունի ավելի շատ նորեկների ընդունել 2017թ.։ Սակայն կառավարությունը հույս ունի էմիգրանտներին տեղավորել երկրի այլ տարածքներում։ «Կանադան մեծ քանակի էմիգրանտների կարիք ունի մասնավորապես այն պատճառով, որ մեր բնակչությունը ծերանում է, իսկ դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է երիտասարդ արյուն, որը կօգնի մեր տնտեսությանն առաջ շարժվել»,- հայտարարել է նա։ Կանադայի մի քանի փոքր քաղաքներ և բնակավայրեր արդեն իսկ մշակել են էմիգրացիոն մարտավարություն՝ նոր բնակիչներ ունենալու համար։
Այդպիսի քաղաքներից մեկը Մորդենն է։ Այս փոքր քաղաքի բնակչության թիվը կազմում է ավելի քան 9000 մարդ։ Էմիգրանտներին գրավելու համար այստեղ նոր միջոց են գտել։ Համապատասխան ծրագիրը կարողացել է արագ հաջողության հասնել կյանքի և աշխատանքի բարձր որակի շնորհիվ։ Մորդենը գրավում է էմիգրանտների Ուկրաինայից, Լատինական Ամերիկայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ֆիլիպիններից, ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից։ Քաղաքը 21-45 տարեկան աշխատակիցների է փնտրում, որոնք երկրում բարեկամներ ունեն, ընկերներ, նախկինում Կանադայում չեն սովորել, նախկինում այստեղ աշխատանք չեն ունեցել և բարձրագույն կրթության դիպլոմ ունեն։ Քաղաքում նախևառաջ՝ սպասում են հյուսնների, արտադրությունում աշխատողների, ավտոմեխանիկների և կարի մեքենաների օպերատորների։ Կանադայի փոքր գավառներում էմիգրանտներին աշխատանք և հողամաս են առաջարկում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը