Ինչպե՞ս 20 տարվա ստաժ ունեցող ծխողները կարող են պաշտպանվել սրտի հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս 20 տարվա ստաժ ունեցող ծխողները կարող են պաշտպանվել սրտի հիվանդություններից

Ծխելուց հրաժարվելը օգտակար է ցանկացած տարքիում և «ստաժի» դեպքում: Վանդերբիլտի համալսարաններից մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ 20 տարվա ստաժով մոլի ծխողները կարող են 5 տարում զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, եթե թողնեն ծխելը:

MedicalXpress-ը հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են 1954-2014 թվականների ստացված 8770 մարդու տվյալները, որպեսզի հասկանան, թե ինչպես է սրտանոսթային համակարգի վրա ազդում ծխելուց լիովին կամ մասնակի հրաժարվելը:  Հաշվի է առնվել սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության և  սրտանոթային համակարգի ֆունկցիոնալության խախտումից մահացության ռիսկը:

Պարզվել է, որ նախկին ծխողների օրգանիզմը համեմատաբար ավելի արագ է վերականգնվում անգամ նրանց մոտ, ովքեր մի քանի տասնամյակ են ծխել, իսկ հետո թողել:

Ծխելուց հրաժարվելուց հետո առաջին 5 տարիների ընթացքում սրտի և անոթների խախտման հավանականությունը նվազում է 39 տոկոսով: Բայց որպեսզի հիվանդությունների վտանգը նվազի մինչև երբեք չծխած մարդկանց մակարդակին, 10-25 տարի է պահանջվում:

Գիտնականները հիշեցնում են, որ ծխելը համարվում է կաթվածների և արյունատար համակարգի այլ հիվանդություններից մահերի 20 տոկոսի պատճառը:

Իսկ ծխելը թողնելը միշտ օգտակար է առողջության համար և երբեք ուշ չէ:

med.news.am