Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է

Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երեւանում՝ «Կինոպարկ»-ում, հոկտեմբերի 17-ին։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 26-ին։

Իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ.-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերուսու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։

Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Եվրոպայում եւ Արցախում, իսի գլխավոր դերերում են Ֆրանսիայիում ապրող Տատյանա Սպիվակովան (Վլադիմիր եւ Սաթի Սպիվակովների դուստրը), ամերիկացի դերասանուհի Նաիրա Զաքարյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, Ռիխարդ Զամելը, Նինա Կրոնյագերը եւ այլք։

Ֆիլմը Հայաստանի, Լիվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրություն է։

style.news.am