«Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան»:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ստեղծագործությունն ամբողջությամբ այս մի փոքրիկ հատվածի նման ընթերցողին տանում է երազի ու իրականության սահմանագիծ։ Ընդամենը երկու էջից բաղկացած այս պատմվածքը՝ վերածած պիեսի, սեպտեմբերի 25-ին կբարձրանա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմ։
Այն, որ Մարկեսն ընթերցողին թողնում է իր գործերը մեկնաբանել ու հասկանալ անհաշվելի տարբերակներով՝ գաղտնիք չէ։ Tert.am Life-ը զրուցել է ներկայացման գլխավոր երկու դերակատարների՝ Իննա Խոջամիրյանի և Արսեն Միքայելյանի հետ։ Նրանք վերհիշել են սիրելի արտահայտությունն ու իրենք իրենց տարբերակով ասել՝ ինչի՞ մասին են բեմից պատմելու։
Ամբողջությամբ՝ life.tert.am